Նորություններ
Պաշտոնական
Նոր սայլակներ հաշմանդամների համար 16:00 / 02.08.2013
ՀՀ ԱԻ նախարարությունն առայժմ միակ պետական կառույցն է, որի համակարգում աշխատում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ։ Ներկայումս նախարարությունում աշխատում է 15 սայլակավոր հաշմանդամ, ևս 10-ը` փորձաշրջան են անցնում։ Նախարարության համակարգում աշխատող բոլոր հաշմանդամներն ապահովված են համազգեստով, աշխատավայր բերող տրանսպորտային միջոցներով և մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում։ Նրանք հանդիսանում են նախարարության մեծ ընտանիքի անբաժան մասն ու ընդգրկվում գրեթե բոլոր...
Նախապատրաստվում է տոնական համերգ 14:05 / 02.08.2013
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն` սեպտեմբերի 4-ին նշվող ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնակատարություններին։ Խորհրդակցությունը վարում էր ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Քննարկմանը մասնակցում էին ԱԻՆ ղեկավար կազմի անդամներ, տարբեր ստորաբաժանումների, մշակույթի կենտրոնի և փողային նվագախմբի ղեկավարները, Դավիթաշեն վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստի գործիչներ։ Սեպտեմբերի 4-ի առավոտյան ԱԻ նախարարության դահլիճում տեղի կունենա հանդիսավոր...
Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր 00:00 / 02.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Լոռու մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ Արմեն Գեւորգյանն իր աշխատանքային այցը սկսեց Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնքից, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ջրագիծը կառուցվել է երկու փուլով` առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով...
Հոգևոր ու մշակութային ժառանգությունն ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում 09:30 / 01.08.2013
Ստուգայց ԱԻ նախարարության կողմից պահպանվող օբյեկտներ Ստուգայցի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարն այցելեց կարևոր նշանակության օբյեկտներ, որտեղ պահպանվում են ազգային, հոգևոր, պատմական ու մշակութային գանձեր և այդ կառույցներն ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի և գիտահետազոտական ինստիտուտ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի հանրային...
Մթնոլորտային երևույթների դեմ պայքարի նոր փուլը 09:23 / 01.08.2013
Որ նվազեն ծեծած տեղերը Երեկ երեկոյան ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ ամփոփվեցին հակակարկտային կայանների նպատակային ու արդյունավետ աշխատանքը կառավարելու կոչված նոր ռադիոտեղորոշիչ կայանների ձեռք բերման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է 11 ռադիոտեղորոշիչ կայան, սակայն այսօր մնացել է ընդամենը երկուսը: 1990-ական թվականների սկզբին, նրանք կիսել են հակակարկտային հրանոթների ճակատագիրը: Այսօր կարկտի դեմ պայքարի...
Քննարկվել են հրդեհային անվտանգության խնդիրները 16:30 / 31.07.2013
Շենք-շինությունների հրդեհային անվտանգության խնդիրները ՀՀ ԱԻ նախարարության ամենօրյա գործունեության անբաժան մասն են կազմում։ Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը հրավիրել էր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն` քննարկելու ոլորում առկա խնդիրները։ Խորհրդակցությանը հրավիրված էին ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, Երևանի քաղաքապետարանի, ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, փրկարար ծառայության և...