Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանը ծանոթացավ Վայոց ձորի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին

Ա. Գեւորգյանը ծանոթացավ Վայոց ձորի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին 00:00 / 09.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ պետական տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախ եղավ Սեւան-Մարտունի- Գետափ մայրուղու` Քարագլուխ համայնքի մոտ փլուզված հատվածում, ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցեցին, որ մոտ մեկ շաբաթից ճանապարհն արդեն երթեւեկելի կլինի նաեւ բեռնատար մեքենաների համար: Ճանապարհահատվածի վերանորոգման համար...

Բարձրացվում է Ազգային գրադարանի սեյսմակայունությունը 13:42 / 08.08.2013

Այսօր ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան և շրջայց կատարել շենքում: Կառավարության ղեկավարը, հետամուտ լինելով ՀՀ նախագահի հանձնարարականին, ծանոթացել է գրադարանի խնդիրներին: Մասնագետները վարչապետին ներկայացրել են շենքի ընդհանուր վիճակը, տեղեկացրել են, որ անհրաժեշտ է իրականացնել շենքի սեյսմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Վարչապետը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում ներկայացնել, թե ինչ մեթոդների կիրառմամբ է հնարավոր էապես...

Դասընթաց` հաշմանդամների համար 17:18 / 07.08.2013

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը շարունակում է աշխատանքները բնակչության իրազեկման ուղղությամբ, այդ թվում` նաև ՀՀ ԱԻՆ աշխատակազմի նոր աշխատակիցների շրջանում: Այսօր նախարարությունում կազմակերպվել էր սեյսմիկ պաշտպանության թեմաների վերաբերյալ դասընթաց` ճգնաժամային կառավարման կենտրոնում աշխատող հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար։ Երկրաշարժն այն բնական երևույթն է, որն առավել արդիական է մեր տարածաշրջանի համար և դրա վերաբերյալ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը...

ԱԻՆ պատանի փրկարարներն աչքի են ընկել միջազգային հավաքում 08:14 / 06.08.2013

Հուլիսի 15-28-ը Բելառուսի Գոմել քաղաքի մոտ գտնվող «Փրկարար» ճամբարում անցկացվել է պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաքը, որին ընդգրկված էր նաև ՀՀ ԱԻՆ փրկարարների պատանեկան ջոկատը` Հայաստանի տարբեր մարզերից ընտրված 13-16 տարեկան 7 պատանի։   Հավաքին մասնակցում էր 15 երկրի թիմ (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Սերբիա, Լատվիա, Լիտվա, Ֆրանսիա, Մոլդովա, Ղազախստան, Ղըրղըզստան, Հարավային Կորեա, Ադրբեջան, Լեհաստան):   ԱԻՆ թիմի նախապատրաստական աշխատանքներն...

Առցանց խորհրդակցություն ԱԻՆ-ում 11:30 / 05.08.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։ Առաջին անգամ խորհրդակցությանն առցանց (օն-լայն) մասնակցում էին նաև ԱԻՆ Արմավիրի և Կոտայքի մարզային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների մասին։ ՓԾ տնօրենը նշեց նաև, որ հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքում անցկացվել են...

Արտակարգ մեդալներ երկաթուղայինների տոնին 18:00 / 04.08.2013

Օգոստոսի 4-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելեց Գյումրի՝ մասնակցելու երկաթուղայինների օրվա միջոցառումներին: Ծրագիրը հետաքրքիր էր, լի պատմական էքսկուրսներով. Նախ, ինչպես հարյուր տարի առաջ, ժամանեց շոգեքարշը, որի դիմավորողների թվում էին նաև ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպան Ի. Վոլինկինը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր, վետերաններ:...