Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 00:00 / 14.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մոտ երկու տասնյակ հարցեր քննարկվեցին: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը նախ հրավիրեց գնումների գործընթացի վրա` կարեւորելով ինչպես մարզպետարանների, այնպես էլ համայնքապետարանների կողմից սահմանված ընթացակարգերի պահպանումը: Նշվեց, որ կարող են առաջարկություններ ներկայացվել համայնքների մակարդակով առաջացող խնդիրները կարգավորելու, ընթացակարգերն առավել...

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավարին

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավարին 00:00 / 14.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությանը, ՀՍՆՀ-ի ընթացիկ եւ առաջիկա տարիների ծրագրերին վերաբերող հարցեր: Տեղեկացվեց, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից,...

Լեռնափրկարարներն ապահովում են անվտանգությունը 14:46 / 12.08.2013

Անցած շաբաթ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այց է կատարել Ավանի աղի կոմբինատ, որտեղ ծառայություն է իրականացնում ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲ ընկերության Ավանի ջոկատը։ Կոմբինատի խորհրդի նախագահի և տնօրենի ուղեկցությամբ Ա. Երիցյանը շրջեց հանքուղիներում, ծանոթացավ տեղում ծառայություն իրականացնող լեռնափրկարար ջոկատին, ջոկատի աշխատանքային պայմաններին ու տեխնիկական զինվածությանը։ Աղի հանքի տարածքում, հանքի աշխատանքային ժամերին հերթապահում է լեռնափրկարար...

Խորհրդակցություն ԱԻՆ-ում 11:35 / 12.08.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների և ստորջրյա հետախուզության համար նախատեսված սարքի փորձարկումների մասին։ Այն դրվել է հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ։ Նախարարի հանձնարարությամբ` բարեկարգման ու կառուցապատման աշխատանքներ են սկսվել Հատուկ նշանակության փրկարարական...

Կլիմայական ծառայությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանում 11:30 / 12.08.2013

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Կլիմայական ծառայությունների ներկա վիճակը եվ զարգացման հեռանկարները Հայաստանում» աշխատությունը հայերեն և անգլերեն լեզուներով: Աշխատանքում ամփոփվել են իրականացված վերլուծությունները` կլիմայի փոփոխության սիստեմատիկ դիտարկումների, տվյալների կառավարման և...

Գենդերային խնդիրները՝ աշխատաժողովի առանցքում 15:57 / 09.08.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ինչպես նաև ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը համատեղ կազմակերպել էին «Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հարցերի ուղղությամբ ջանքերի համատեղում և համակարգում» թեմայով աշխատաժողով։ Միջոցառման նպատակներն էին` • վեր հանել և քննարկել երկրում արտակարգ իրավիճակների ոլորտում և ԱՌՆ գործընթացներում համայնքային մակադակով առկա...