Նորություններ

Պաշտոնական

Արմավիրի մարզում Ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում խորքային հորեր են վերականգնվել 00:00 / 17.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ "Սեւջուր-Ախթամար" եւ "Ակնալիճ" ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման...

Անակնկալ այցելություն 15:56 / 16.08.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նախարարության ղեկավար կազմի և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ, այցելել է նախարարության աշխատակցուհի Հերիքնազ Կարապետյանին, որը ոտքի վիրահատության է ենթարկվել և բուժում է ստանում մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Հ. Կարապետյանն ԱԻ նախարարության համակարգում շուրջ մեկ տարի առաջ աշխատանքի ընդունված սայլակավոր հաշմանդամներից է և մշտապես աչք է ընկել բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքով։ Ա. Երիցյանի այցը հաճելի անակնկալ էր ոչ միայն...

ԱԻ նախարարություն էր այցելել Վաչե Գաբրիելյանը 14:17 / 16.08.2013

Այսօր աշխատանքային այցով ՀՀ ԱԻ նախարարությունում էր գտնվում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։ Այցի հիմնական նպատակն էր առավել հանգամանալից ծանոթանալ նախարարության գործունեությանն ու հնարավորություններին, ինչպես նաև ուսումնասիրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում կառուցվող սերվերային կենտրոնի նախագծին ու մինչ այժմ իրականացված աշխատանքներին։ Այս սերվերային կենտրոնում են տեղակայվելու կառավարության բոլոր գերատեսչությունների տվյալների բազաներով...

ՏԻՄ-երի տեղեկատվայնացման hայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ ՏԿՆ-ում

ՏԻՄ-երի տեղեկատվայնացման hայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ ՏԿՆ-ում 00:00 / 16.08.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ "Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը" hայեցակարգի նախագծի քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանների եւ համայնքապետարանների, շահագրգիռ մարմինների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փաստաթղթի մշակումը նախատեսված է ՏԿՆ 2013թ. միջոցառումների ծրագրով եւ ուղղված է ՏԻՄ-երի գործունեության...

Արտակարգ ներդրում` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում 14:59 / 14.08.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը ստեղծում է ամուր հիմք` երկու կառույցների փոխգործակցության համար։ Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացրել ՀՀ ԱԻ նախարարությանը` սերվերային տնտեսության ստեղծելու համար։ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի տարածքում, որը տեղակայված է հանրապետության...

Փորձարկվել է ստորջրյա հետախուզության սարքը 10:47 / 14.08.2013

ՀՀ ԱԻ նախարարությունը վերջերս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության աջակցությամբ ձեռք է բերել ստորջրյա հետախուզության «ԳՆՈՄ» սարք, որը դրվել է ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ։ Այս օրերին փրկարար ծառայության մասնագետները տեսական դասընթաց ու Երևանի լողավազաններից մեկում գործնական պարապմունքներ են անցկացրել հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամների համար` ծանոթացնելով սարքի հնարավորություններին և օգտագործման տարբերակներին։ Սարքի աշխատանքային խորությունը 120 մ է,...