Նորություններ

Պաշտոնական

Ռուս մասնագետները շնորհակալություն են հայտնում 13:42 / 22.08.2013

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որը վարում էր նախարար Ա. Երիցյանը։ Օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին ՀՀ տարածքում գտնվող ջրամբարների պատվարների անվտանգության և Գառնու դիտարանում գտնվող սարքավորումների վիճակի ուսումնասիրություններին։ Նիստին հրավիրված էին ՀՀ ԱԻՆ, ԵՊՀ, ճարտարապետաշինարարական համալսարանի, մեխանիկայի ինստիտուտի և Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչներ։ Այս օրերին Երևանում էին գտնվում Մոսկվայի...

Ա. Գեւորգյանն ընդունեց Կարլովի Վարիի պատվիրակությանը

Ա. Գեւորգյանն ընդունեց Կարլովի Վարիի պատվիրակությանը 00:00 / 22.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարիի երկրամասի պատվիրակությանը` նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը եւ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Պատվիրակությունն այցելել է Վայոց ձորի մարզ, եղել Ջերմուկում, մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ քննարկվել են Վայոց ձորի մարզի եւ Կարլովի Վարիի երկրամասի, ինչպես նաեւ Ջերմուկ եւ Կարլովի Վարի քաղաքների...

Արտագնա արտակարգ խորհրդակցություն Վանաձորում 17:59 / 21.08.2013

Այսօր Լոռու մարզում գտնվող Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հանդիպումների դահլիճում ՀՀ ԱԻ նախարար, Աղետների ռիսկի ազգային պլատֆորմի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանը հրավիրել էր արտագնա խորհրդակցություն` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նշված նախարարությունների ու մարզի այլ պաշտոնատար անձինք,...

Փոխվարչապետն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր 00:00 / 20.08.2013

Գեղարքունիքի մարզի երկու գյուղական համայնքներում` Վարդաձորում եւ Լիճքում այսօր տեղի ունեցավ նորակառույց բուժամբուլատորիաների բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այլ պատասխանատուներ: Ամբուլատորիաները կառուցվել են "Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր - 2" հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրով այս տարվա...

Երկրաշարժ Իրան-Հայաստան սահմանային գոտում 17:40 / 18.08.2013

Օգոստոսի 18-ին, ժամը 18.33-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանա­կով ժամը 18.14-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 12 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 4 բալ, հիպոկեն­տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.82 0  և արևելյան երկայնու­թյան 46.20 0 : Երկրաշարժին նախորդել է 2.4 մագնիտուդով նախացնցում: Երկրաշարժը...

Փրկարարները, 1713-րդ խաչն ու միասնության խորհուրդը 19:01 / 17.08.2013

Օգոստոսի 17-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանը մասնակցեց Երևան-Ապարան ճանապարհին «Տառ-Քարերի» պուրակի մոտ գտնվող բլրին տեղակայված «Սուրբ Խաչի» վրա 1713-րդ խաչի տեղադրմանը: Միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Կառավարության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, բազմաթիվ հյուրեր: Ինչպես միշտ, լրագրողները շրջապատեցին ԱԻ նախարարին ու բազմաթիվ հարցեր...