Նորություններ
Պաշտոնական
Քննարկվեցին համայնքներում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավման հարցեր 00:00 / 24.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին հանրապետության համայնքներում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, մարզպետներ, Էներգետիկայի եւ բնական...
Ոռոգման շրջանի ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն անցկացվեց ՏԿՆ-ում 00:00 / 24.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքին, ոռոգման համակարգի վիճակին, ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների հավաքագրմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ: Նշելով, որ թեեւ գյուղատնտեսական տարին բավականին հաջող է, եւ սպասվում է...
Ամփոփվում են փառատոնի արդյունքները 16:00 / 23.08.2013
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնի կազմակերպման հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարում էր ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը։ Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվում է «Արիության համա ստեղություն» փառատոն, որի արդյունքներով պարգևներ ու խրախուսական մրցանակներ են հանձնվում տարբեր անվանակարգերով...
Գառնու դիտարանը` երեկ և այսօր 15:59 / 23.08.2013
1968 թ. հունիսի 9-ին Զանգեզուրի կենտրոնական հատվածում Գյարդ գյուղի մոտ տեղի ունեցավ M=5.2 մագնիտուդով երկրաշարժ (7-8 բալ ուժգնությամբ), երկրի մակերևույթին առաջացնելով ճեղքեր և ակտիվացնելով սողանքներ: Այն առաջացրեց մեծ վնասվածքներ Քաջարանի և հարակից գյուղերի բնակելի, հասարակական և արտադրական շենքեր-շինություններում: Երկրաշարժից անմիջապես հետո, ակադեմիկոս Ա. Գ. Նազարովի ղեկավարությամբ, ուսումնասիրություններ կատարելու նպատակով էպիկենտրոնային գոտի մեկնեց ՀՍՍՀ ԳԱ գեոֆիզիկայի և...
Համագործակցության նոր հեռանկար 14:17 / 23.08.2013
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։ Սա նորանշանակ դեսպանի առաջին քաղաքավարական այցն էր ԱԻ նախարարություն։ Ողջունելով հյուրին` նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց նախարարության կառուցվածքը, առաքելությունը, զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցությունն ու իրականացված ծրագրերը։ - Մենք պատրաստ ենք փոխգործակցության, ինչպես նաև կիսվելու մեր ունեցած փորձով ու գիտելիքով։ Մեր բոլոր գործընկեր երկրների...
Արագածոտնի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 11 դպրոց է վերանորոգվում 00:00 / 23.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին: Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով...