Նորություններ
Պաշտոնական
Սեպտեմբեր ամսին սպասվում է 10:44 / 28.08.2013
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15 0 C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը: Սեպտեմբերին...
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում 00:00 / 28.08.2013
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին եւ ընթացիկ խնդիրներին: Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում: Նա այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Շենքի կառուցման համար պետբյուջեից նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն կատարվել են մոտ 450 մլն դրամի շինարարական աշխատանքներ:...
Արդիականացված սեյսմիկ ցանց և նոր պայմանագիր 15:06 / 27.08.2013
Այսօր ՀՀ ԱԻՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև ստորագրվեց եռակողմ պայմանագիր։ Հիմնական նպատակը «Երևան-ՀԱԷԿ» հեռաչափական համակարգի միջոցով սեյսմոլոգիական տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրությունն է։ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը համառոտ ներկայացրեց ՀԱԷԿ-ի և կոմիտեի հետ փոխգործակցության պատմությունը....
Ա. Գեւորգյանը Սյունիքում ծանոթացավ "Տաթեւի վերածնունդ" եւ Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման ծրագրերի ընթացքին 00:00 / 27.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Սյունիք` մարզում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Տաթեւի ճոպանուղու Հալիձորի կայան, որտեղ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին "Տաթեւի վերածնունդ" ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին "Տաթեւի վերածնունդ" ծրագրի, "ՏաԹեւեր" ճոպանուղու տնօրինության,...
Խորհրդակցություն ԱԻ նախարարությունում 11:15 / 26.08.2013
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Երիցյանը։ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների ու ձեռնարկված միջոցառումների մասին։ Այս շաբաթ ամփոփվել է մարդկանց անվտանգության ու փրկության թեմայով «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնի մասնակիցների կազմը, իսկ հաղթողները կպարգևատրվեն սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻ աշխատակցի օրվան նվիրված...
Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 00:00 / 24.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկություններ ներկայացրեց հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերի մասին, ինչպես նաեւ անդրադարձավ բաշխման պայմաններին ու մեխանիզմներին: Փոխնախարարը տեղեկացրեց, որ...