Նորություններ

Պաշտոնական

Արարատի մարզի Սիփանիկ համայնքում բացվեց նորակառույց դպրոցը

Արարատի մարզի Սիփանիկ համայնքում բացվեց նորակառույց դպրոցը 00:00 / 02.09.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար, ընդհանուր մակերեսը շուրջ 2200 քմ է: Այն ապահովված է նաեւ անհրաժեշտ գույքով, որի ձեռք բերման համար...

Ստեղծվում է ԱԻՆ միասնական տեխնիկական բազա 15:21 / 30.08.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին հարակից տարածքում գտնվող միասնական տեխնիկական բազա: Ստուգայցի ընթացքում նախարարը շրջեց ամբողջ տարածքով (պահեստներ, արհեստանոցներ, շենքեր, ավտոկայանատեղիներ)` ուսումնասիրելով մինչ հիմա իրականացված աշխատանքների արդյունքները։ ԱԻ նախարարը հանձնարարեց լուծել հայտնաբերված խնդիրները և բարեկարգել ամբողջ տարածքը: Արդյունքում ակնկալվում է ստեղծել նախարարության բոլոր...

ՏԿ նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը 00:00 / 30.08.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվեց "Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագիծը: Փոփոխությունները հիմնականում վերաբերում են համայնքի զարգացման քառամյա ծրագրի կազմման ու հաստատման գործընթացին: Մասնավորապես, տրվում է քառամյա ծրագրի սահմանումը, հստակեցվում են ծրագրի հաստատման ընթացակարգերը, սահմանվում են ծրագրում պարտադիր կարգով ներառման ենթակա ուղղությունները, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի...

ԱԻ նախարարությունն արդեն օդանավակայան ունի 18:05 / 29.08.2013

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ստեփանավանի օդանավակայանի գործարկման շնորհիվ կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը: Օդանավակայանի շենքերի և շինությունների մակերեսը կազմում է մոտ 1150 քմ, իսկ դրանց օգտագործման համար հատկացված...

ՓԾ աշխատակիցները վերապատրաստվում են 17:33 / 29.08.2013

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարարությունում իրականացվեց արդեն ավանդույթ դարձած հերթական դասախոսությունը: Այս անգամ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունը վերապատրաստման դասընթացի համար ընտրել էր «ՀՀ ջրամբարների պատվարների անվտանգությունը» թեման:   Հիմնական նպատակն էր սեյսմակայունության տեսակետից ՀՀ տարածքում գտնվող ջրամբարների պատվարների ուսումնասիրության արդյունքները փոխանցել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն: Դասախոսությանը մասնակցում էին փրկարար ծառայության, ճգնաժամային...

Գառնու դիտարանը` երեկ և այսօր 15:12 / 29.08.2013

1968 թ. հունիսի 9-ին Զանգեզուրի կենտրոնական հատվածում Գյարդ գյուղի մոտ տեղի ունեցավ M=5.2 մագնիտուդով երկրաշարժ (7-8 բալ ուժգնությամբ), երկրի մակերևույթին առաջացնելով ճեղքեր և ակտիվացնելով սողանքներ: Այն առաջացրեց մեծ վնասվածքներ Քաջարանի և հարակից գյուղերի բնակելի, հասարակական և արտադրական շենքեր-շինություններում:   Երկրաշարժից անմիջապես հետո, ակադեմիկոս Ա. Գ. Նազարովի ղեկավարությամբ, ուսումնասիրություններ կատարելու նպատակով էպիկենտրոնային գոտի մեկնեց ՀՍՍՀ ԳԱ գեոֆիզիկայի և...