Նորություններ
Պաշտոնական
Սեպտեմբերի 4-ը ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրն է 12:58 / 04.09.2013
Այսօր ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրն է: Տոնական միջոցառումներին ներկա էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Վարչապետ Տ. Սարգսյանը, ԱԻ նախարար Ա. Երիցյանի և մյուս հյուրերի ուղեկցությամբ, շրջեց նախարարության շենքում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին և նորագույն տեխնիկական սարքավորումներով հագեցած խորհրդակցությունների սրահին: Տեղում առցանց կապ հաստատվեց ԱԻՆ մարզային ստորաբաժանումների հետ: Նախարարը վարչապետին զեկուցեց վերջին ձեռքբերումների մասին՝...
Պարգևատրում՝ Երևանի քաղաքապետարանում 15:44 / 03.09.2013
Այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանին: Բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և...
Շնորհակալություն փրկարարներին 14:35 / 03.09.2013
Այսօր ՀՀ ԱԻ նախարարության էլեկտրոնային փոստով ստացվել է շնորհակալական մի նամակ, որում ասված է. -Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարար ծառայության կազմակերպված աշխատանքի ու բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմի աշխատանքի համար: Բնակվում եմ մայրաքաղաքի Ամիրյան 18ա հասցեում: Գիշերը ժամը 24.00-ին մոտ բնակարանիս դուռը փակվել էր և դրսից ոչ մի կերպ հնարավոր չէր այն բացել: «911» հեռախոսահամարին զանգահարելուց հաշված րոպեներ անց...
Արտակարգ ընդունելություն ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ 12:09 / 03.09.2013
Առաջին անգամ` աննախադեպ ձևաչափով ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր նախարար Ա. Երիցյանն «Արտակարգ քաղաք» էր հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատների և գործընկեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ ներկայացնելու ԱԻՆ անցած ուղին, միջազգային կապերն ու գործընկերության հետագա հեռանկարները: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Ա. Երիցյանը մասնավորապես ասաց. - Բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ այս պահին դուք ապրում և...
Քննարկվել են քաղպաշտպանության խնդիրները 13:55 / 02.09.2013
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» թիվ 134-Ն որոշման համաձայն` օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարությունում անցկացվեց ՀՀ գործադիր մարմինների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների սեմինար-խորհրդակցություն։ Քննարկման հիմնական թեմաներն էին. - հանրապետական գործադիր մարմինների...
Գառնու դիտարանը վերանորոգման գործընթացում 09:53 / 02.09.2013
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ համակարգի մասնագետները, «Ճանապարհ» ճանապարհաշինարարական ընկերության, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի Միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի, ինչպես նաև դիտարանի աշխատակիցները միասին աշխատանքային շրջայց կատարեցին Գառնու դիտարան: Այցի ընթացքում աշխատանքային խումբը տեղում զննեց Գառնի գյուղից մինչև դիտարան տանող (շուրջ 3 կմ երկարությամբ) ճանապարհը` ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրեցին 3-հարկանի...