Նորություններ

Պաշտոնական

ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում 00:00 / 12.06.2008

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա առաջին նիստը, որը վարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրը հավանություն տվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին եւ հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրին: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը ներկայացրեց ոլորտի գերակայությունները 00:00 / 11.06.2008

Այսօր տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մամուլի ասուլիսը։ Նա ներկայացրեց ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրում ամրագրված տարածքային կառավարման գերակայությունները: Արմեն Գեւորգյանն անդրադարձավ տարածքային տնտեսական անհամամասնությունների մեղմման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտների բարեփոխման, համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարձրացման եւ բազմաթիվ այլ...

Քննարկվեց Վիեննա Կոնսորցիումի Գեղարքունիքի մարզում ունեցած առաքելությունը 00:00 / 10.06.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը «ALARIS» հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Այգների, Վիեննա կոնսորցիումի նախագահ Վ. Զաքարյանի եւ գործադիր մարմնի անդամ Ս. Բաղդոյանի հետ քննարկեցին Գեղարքունիքի մարզի հետ կապրված ծրագրային առաջնությունները։ ՀՀ փոխվարչապետը կառավարության անունից ողջունեց մարզերում գործարար աջակցությանն ուղղված նախաձեռնությունը՝ հայտնելով, որ այն համահունչ է ՀՀ կառավարության՝ պետություն - մասնավոր հատված համագործակցություն նորովի...

ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոցը 00:00 / 10.06.2008

«Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցված դպրոցի բացման կապակցությամբ այսօր Աշտարակ էին ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, այլ պաշտոնատար անձինք: «Ես շատ եմ կարեւորում «Լինսի» հիմնադրամի գործունեությունը եւ այդ շրջանակում՝ դպրոցաշինության ծրագիրը: Գտնում եմ, որ մեր հանրապետությունում չպետք է լինեն անբարեկարգ դպրոցներ: Եթե մենք ցանկանում ենք , իրոք,...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ 00:00 / 06.06.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ: Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հրատապ եւ կարեւոր հարցեր: Ուշադրության արժանացան Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրները: Քննարկվեցին Արմավիրի մարզի համայնքներում բյուջեների 2008 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը — նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի ու սոցվճարների պարտքերի մարման հարցերը: Պատասխանատու պաշտոնյաների...

Մարզային զարգացման ծրագրեր 00:00 / 05.06.2008

Ներկայացվեց Գեղարքունիքի եւ Տավուշի զարգացման ծրագրերի փորձը Այսօր տարածքային կառավարման նախարարություն էին հրավիրվել բոլոր մարզպետարանների ներկայացուցիչները՝ ծանոթանալու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության միջազգային զարգացման նախարարության դրամական օժանդակությամբ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում 2003-ից իրականացվող մարզային զարգացման ծրագրերի փորձին: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ողջունելով ներկաներին, շեշտեց, որ այլ...