Նորություններ

Պաշտոնական

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր անձամբ ԱԻ նախարարը 14:45 / 07.09.2013

Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների մոտակայքում՝ «Անտառ պարկ» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող ՀՀ Բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիրում:  Դեպքի վայր են մեկնել տասներեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղանքի բարդ ռելիեֆի, ճանապարհի անանցանելիության և ուժեղ քամու առկայության պատճառներով հրդեհաշիջումն...

Միջազգային չափանիշներին համապատասխան. ձևավորվում է ԱԻՆ-ի ուսումնական բազան 18:10 / 06.09.2013

Այսօր ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազա: Շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ ուսումնական բազայի կառուցապատման և վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Գործնական պարապմունքների և վարժանքների համար բազայի վարժահրապարակում տեղադրվել են գնացքի վագոններ, շատ շուտով այստեղ իրենց տեղը կգտնեն նաև երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ, ինչպես նաև բենզալցակայան և բենզատար մեքենա: Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը...

Հայտարարություն 17:53 / 06.09.2013

ՀՀ ԱԻՆ 22-ամյակին նվիրված համերգը Հանրային հեռուստաընկերության Հ1 հեռուստաալիքով կցուցադրվի սեպտեմբերի 8-ին, ժամը 19.10-ին:

Գիտատեխնիկական խորհրդի նիստ ԱԻՆ-ում 16:14 / 06.09.2013

Այսօր ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ Ա. Երիցյանը։ Նախքան օրակարգի հարցերին անցնելը նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց ԵՊՀ պրոֆեսոր Ռ.Մինասյանին `Քաղաքաշինության նախարարի կողմից խրախուսման արժանանալու և ոսկե մեդալով պարգևատրվելու առիթով: Նախարարն անձամբ փոխանցելով պարգևը, մասնավորապես ասաց. - Մենք բոլորս գնահատում ենք Ձեր երկարամյա աշխատանքը և գիտական ներդրումն այս ոլորտում, մենք շարունակելու ենք աշխատել...

Ամասիայում շահագործման հանձնվեց արվեստի դպրոցի շենքը

Ամասիայում շահագործման հանձնվեց արվեստի դպրոցի շենքը 00:00 / 06.09.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում ներկա գտնվեց արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր: Համայնքում գտնվող նախկին կիսակառույց շենքը հիմնանորոգվել է "Յուքոմ" ընկերության միջոցներով եւ Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 130 մլն դրամ: Շենքում...

Արտակարգ համերգ ԱԻՆ հրապարակում 17:27 / 05.09.2013

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ԱՒ նախարարության հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան: Միջոցառմանը ներկա էին նախարար Ա. Երիցյանը, բազմաթիվ հյուրեր և, իհարկե, շատ աշխատակիցներ` իրենց ընտանիքներով: Համերգի ընթացքում ելույթ ունեցան սիրված կատարողներ` Սոֆի Մխեյանը, Մհերը, Անդրեն, Վարդան Բադալյանը, Ֆորշը, Սոնա Շահգելդյանը, Անգելինա Գասպարյանը, Լեյլա Սարիբեկյանը, Թինա Քեյը, Միլեն շոու-բալետը և այլք: ԱԻՆ մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառումը լի էր...