Նորություններ

Պաշտոնական

Մշակութային խնդիրները մարզերում եւ համայնքներում 00:00 / 10.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին համայնքային ենթակայության մշակութային օջախներին, պատմամշակութային հուշարձաններին վերաբերող խնդիրներ։ Այս քննարկման առիթը հանդիսացել էին ՀՀ կառավարությունում մշակույթի նախարարի հաշվետվության ժամանակ հնչած մի շարք հիմնախնդիրները: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փոխվարչապետին ներկայացրեց, որ նախարարության կողմից 2007 թվականին մարզերի մշակութային օջախների...

Պարզաբանում
մամուլում տեղ գտած անճշտությունների առիթով
00:00 / 10.02.2009

Հարկ ենք համարում հանդես գալու որոշ պարզաբանումներով, քանի որ այսօր երկու թերթ` «Չորրորդ իշխանությունը» եւ «Հայկական ժամանակը», անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի Լոռու եւ Տավուշի մարզեր կատարած այցին, հրապարակել են ոչ ճշմարիտ տեղեկություն՝ Դիլիջան-Սեւան թունելի փակումը կապելով այդ այցի հետ: Հայտնի է, որ այս հրապարակումների աղբյուրը լրագրող Գագիկ Շամշյանն է: Երկուշաբթի առավոտյան նա զանգահարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության...

Այցելություն Լոռու եւ Տավուշի մարզեր 00:00 / 09.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շաբաթ օրն այցելեց Լոռու մարզ՝ տեղում քննարկելու համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները եւ ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաեւ քաղաքաշինության եւ այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հիմնախնդիրները։ Փոխվարչապետը թե՛ մարզպետարանի ղեկավարության, թե՛ համայնքների ղեկավարների աշխատանքը սեփական եկամուտների հավաքագրման առումով գնահատեց ոչ բավարար եւ պահանջեց կտրուկ բարձրացնել հողի եւ գույքի հարկի...

Ոռոգման սեզոնը հեռու չէ. քննարկում փոխվարչապետի մոտ 00:00 / 06.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառի եւ Ջուր օգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարները։ Քննարկվեց 2008 թվականին ոռոգման համակարգում կատարված աշխատանքները, ընթացիկ տարվա անելիքները եւ առկա խնդիրները։ Նշվեց, որ 2008 թվականին հավաքագրվել է 3 մլրդ 442 մլն դրամ կամ օգտագործված ջրի վարձավճարների 67,6 տոկոս ։ Թեեւ հավաքագրման ցուցանիշը բացարձակ...

Կայացավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի առաջին նիստը 00:00 / 02.02.2009

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի առաջին նիստը: Կոլեգիայի կազմում ընդգրկվել են ՀՀ ՏԿՆ նախարարը, փոխնախարարները, ոլորտին առնչվող հասարակական եւ մասնագիտական կազմակերպությունների ղեկավարներ: Առաջին նիստի օրակարգը բավական հագեցած էր: Ընդգրկված հարցերի կարեւորությունից ելնելով նիստին հրավիրվել էին բոլոր մարզպետները, պետական այլ մարմինների ներկայացուցիչներ: Կոլեգիայի նիստերում կքննարկվեն նախարարության իրավասության ոլորտներին վերաբերող...

Այցելություն Շիրակի մարզ 00:00 / 30.01.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզ՝ ծանոթանալու քաղաքաշինության եւ այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ առկա հիմնախնդիրներին ։ Գյումրիում՝ մարզպետարանում, անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում փոխվարչապետին ներկայացվեցին աղետի գոտում բնակարանաշինության նախորդ տարի սկսված աշխատանքների ընթացքը եւ 2009 թվականի անելիքները։ Քննարկվեց երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու...