Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցեր 00:00 / 12.03.2011

Մինչ ոռոգման շրջանի մեկնարկը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզերում ծանոթանում է ոռոգման ենթակառուցվածքների վիճակին, դրանց վերականգնման ընթացքին: Այսօր փոխվարչապետը ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեց Արմաշի պոմպակայանի շինհրապարակ: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ ընդհանուր աշխատանքների 80 տոկոսն արդեն կատարվել է, ընթացքի մեջ է վերազինումը: Անհրաժեշտ սարքավորումերի հիմնական մասն արդեն տեղադրված է: Պատասխանատուները վստահեցրին, որ...

Մարզերում ամփոփվեցին զարգացման ծրագրերի քննարկումները 00:00 / 11.03.2011

Սյունիքի մարզում այսօր անցկացված խորհրդակցությամբ ամփոփվեց մարզային զարգացման ծրագրերի քննարկումների ընթացիկ փուլը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Սյունիքի մարզի 2010-2013թթ. զարգացման ծրագրով իրականացված եւ իրականացվելիք աշխատանքները, նախատեսվող ներդրումների ծավալները: Մարզային քննարկումների արդյունքում արձանագրվել էր, որ անհրաժեշտություն կա լրամաշակել զարգացման ծրագրերը, տարեկան...

Վ. Տերտերյանը մասնակցեց ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի քննարկմանը 00:00 / 11.03.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցեց ՄԱԿ-ի զարգացման աջակցության 2010-2015 թթ. ծրագրի` 2010թ. աշխատանքների արդյունքների քննարկմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Ա. Կիրակոսյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դ.Գերչեւան, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լ. Մոշիրին, պետական գերատեսչությունների եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը ներկայացվեցին ՄԱԿ-ի զարգացման...

Տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը 00:00 / 09.03.2011

Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Փոխվարչապետը նախ ներկաների ուշադրությունը հրավիրեց մարտի 4-ի խորհրդակցությանը ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականներին: Նա հանձնարարեց բնապահպանության նախարարին եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին ձենամուխ լինել հանրային լողափերի կազմակերպման աշխատանքներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հունիսի 15-ից...

ՀՀ փոխվարչապետը Տավուշի մարզում ծանոթացավ ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին 00:00 / 09.03.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզում ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի»-ի (ՀՄՀ-Հայաստան) ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին: Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղուլարյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Նոյեմբերյանի եւ Աչաջուրի պոմպակայանների, Դեբեդի պատվարի (որն ապահովում է...

Քննարկվեցին հայ- ռուսական միջռեգիոնալ համաժողովի կազմակերպչական հարցեր 00:00 / 05.03.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր քննարկվեցին ապրիլին Հայաստանում կայանալիք հայ- ռուսական միջռեգիոնալ համաժողովի եւ դրա շրջանակում կազմակերպվելիք արդյունաբերական ինովացիաների ցուցահանդեսի կազմակերպչական հարցեր: Համաժողովի նպատակը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումը, ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության զարգացումն է: Այն նաեւ միտված է գործակցության նոր ոլորտների բացահայտմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների կողմից...