Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Դելֆյան միջազգային կոմիտեի տնօրենին 00:00 / 26.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր երեկոյան ընդունեց Դելֆյան միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինին՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի ուղեկցությամբ։ Նա երկօրյա աշխատանքային այցով Երեւանում է գտնվում ԱՊՀ երկրների երիտասարդական Դելֆյան 6-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Վ. Պոնյավինը նշեց, որ նախորդող բոլոր հինգ խաղերին հայաստանյան պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել...

Այցելություն Կոտայքի մարզ 00:00 / 25.02.2009

Համայնքապետարան եւ գազատար` համայնքի սեփական միջոցներով Կոտայքի մարզի Արտավազ համայնքի ավելի քան հազար բնակիչներն այսօր ներքին հպարտության եւ սեփական աշխատանքի պտուղները վայելողի բավարարվածությունն ապրեցին։ Այսօր Արտավազում բացվեց նորակառույց երկհարկանի համայնքապետարանի շենքը եւ գործարկվեց գազատարի ներքին ցանցը։ Երկուսն էլ` համայնքի սեփական միջոցների հաշվին։ Համայնքապետարանի շենքի կառուցման համար համայնքային բյուջեից հատկացվել է 57 մլն, իսկ գազատարի ներքին ցանցի անցկացման...

Դիլիջանում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ 00:00 / 24.02.2009

Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովն այսօր մեկնեց Դիլիջան` մասնակցելու քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացմանը։ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) աջակցությամբ նման գրասենյակներ գործում են Չարենցավանի, Վեդիի եւ Ապարանի քաղաքապետարաններում։ Գերմանական փորձով ստեղծված այս գրասենյակներն իրականացնում են քաղաքացիների բազմաբնույթ սպասարկում` կենցաղային պարզ ծառայություններից մինչեւ քաղաքական խորհրդատվություններ։...

Հայ-գերմանական համագործակցությունը նոր ուղղվածություն կունենա 00:00 / 24.02.2009

Վաղը Երեւանում կկայանա Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Այսօր ընդունելով հանձնաժողովի գերմանացի գործընկերներին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ կառավարական մակարդակի այս համագործակցությունը ոչ միայն խորացնում է Հայաստանի եվրոպական ինտեգրումը, այլեւ նպաստում է տարածաշրջանային հարաբերությունների ստեղծմանը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ հանձնաժողովի այժմյան այցը հայ-գերմանական երկարամյա...

Արարատի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ամենաբարձր ցուցանիշներն են 00:00 / 21.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզ։ Մասիսում մարզպետարանի ղեկավարության եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը սկսեց աղբահանության խնդրի քննարկումով։ Արմեն Գեւորգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մայրուղիների հարակից տարածքներում, համանյքների մուտքերի մոտ եւ, ընդհանրապես, ամենուր առկա աղբակույտերի փաստի վրա: Նա մարզպետին եւ համայնքապետերին խստորեն հանձնարարեց համալիր միջոցառումներ...

Խորհրդակցություն` Գորիսում 00:00 / 20.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լեռնային Ղարաբաղից վերադառնալիս աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզում։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետը ՀՀ փոխվարչապետին եւ ներկաներին տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում դեռեւս 2008թ. գարնանից բրուցելյոզի դեպքեր են հայտնաբերվել, իսկ 2009թ. հունվար-փետրվար ամիսներին միայն Ծղուկ գյուղում հայտնաբերվել եւ սպանդի է ենթարկվել 101 գլուխ խոշոր...