Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին Սեւանա լճի ջրածածկ անտառների մաքրմանը, ապօրինի անտառահատումներին վերաբերող հարցեր 00:00 / 22.11.2008

Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի» հերթական նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը։ Քննարկվեցին Սեւանա լճին հարակից ջրածածկ անտառների մաքրման ընթացքը, ապօրինի անտառահատումների մասով իրավապահ համակարգի աշխատանքների արդյունավետությանը եւ ընթացիկ տարում այս մասով ՀՀ դատարաններ մուտքագրված քրեական գործերին...

ՀՀ փոխվարչապետը Կոտայքի մարզում 00:00 / 21.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ։ Հրազդանում նա վարեց մարզխորհրդի նիստը։ Փոխվարչապետին զեկուցեցին գյուղատնտեսության, քաղաքաշինության, առողջապահության, կրթության, բնապահպանության, ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին։ Համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեց նաեւ սեփական եկամուտների՝ մասնավորապես հողի եւ գույքահարկի, ինչպես նաեւ օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների...

Կառուցվում է Կոմիտասի պողոտայի Տիգրանյան-Շիրվանզադե հատվածը 00:00 / 20.11.2008

«Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի որոշմամբ նախագծերի օպտիմալացման շնորհիվ առաջացած տնտեսումների հաշվին կառուցվում է Կոմիտասի պողոտայի Տիգրանյան-Շիրվանզադե հատվածը, որը ծրագրով նախատեսված չէր։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր առավոտյան այցելեց շինարարական տեղամաս՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, եզրաքարերն՝ ամբողջությամբ տեղադրված։ Կատարվել է նաեւ փողոցի...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արագածոտնի մարզ 00:00 / 19.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ։ Թալինի քաղաքապետարանում նա անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվեցին տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Մասնավորապես՝ խմելու եւ ոռոգման ջրին վերաբերող հարցերը, քաղաքաշինության ոլորտում բյուջետային միջոցներով իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը։ Այնուհետեւ Աշտարակում՝...

Հանձնարարվեց զգալիորեն բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրումը 00:00 / 18.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում մարզպետների մասնակցությամբ քննարկվեց Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Վայոց Ձորի մարզերի համայնքներում սեփական եկամուտների՝ մասնավորապես՝ հողի եւ գույքահարկի հավաքագրման 2008 թվականի տասն ամիսների արդյունքները։ Նշվեց, որ Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում արձանագրվել են հանրապետության ամենից ցածր արդյունքները։ Գեղարքունիքի մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրումը կազմել...

Ոռոգման համակարգի բարելավում՝ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» գրասենյակի ֆինանսավորմամբ 00:00 / 18.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» գրասենյակի ղեկավարը եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» գրասենյակի ֆինանսավորմամբ Հայաստանում ոռոգման համակարգերի ծրագրավորման եւ նախագծային...