Նորություններ

Պաշտոնական

Բուլղարիա -Հայաստան. պետական կառավարման խնդիրներն ընդհանուր են 00:00 / 07.12.2007

Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման վարչական բարեփոխումների նախարարի տեղակալ Բուժկա Լուկիչը, Սոֆիա մարզի փոխմարզպետ Ստոյան Ստոյանովը, Պերնիկ մարզի մարզպետ Իվան Դիմիտրովը եւ պատվիրակության այլ անդամներ դեկտեմբերի 5-ին հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը, ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը եւ ՔԾԽ գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը:...

Ազգային ժողովում քննարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը 00:00 / 05.12.2007

ԱԺ այս նստաշրջանում քննարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատգամավորներին մտահոգող հիմնական հարցն այդ օրինագծով նախատեսված այն դրույթն էր, որի համաձայն Երեւանի քաղաքապետն ընտրվում է անուղղակի ձեւով` ավագանու կողմից: Պատգամավորներին ամենաշատը հետաքրքող այս հարցին օրինագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանեց . «Անուղղակի ընտրության մոդելը շատ է տարածված եվրոպական...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Իջեւանի օրվա» տոնակատարություններին 00:00 / 05.12.2007

Դեկտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Տավուշ մեկնած պատվիրակությունը մասնակցեց «Իջեւանի օր» տոնակատարությանը: Փոխվարչապետ, «պատվավոր տավուշցի» Հովիկ Աբրահամյանը տավուշցիներին տեղեկացրեց, որ արդեն հաստատված 2008 թ. պետբյուջեով մեծ միջոցներ են ուղղվելու սոցիալական ոլորտ՝ դպրոցաշինություն, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, միջհամայնքային ճանապարհներ… «Սոցիալական ուղղվածությունը մտածված նպատակային քաղաքականություն է, որովհետեւ պետք է...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին 00:00 / 03.12.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեին եւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին: Հանդիպման հիմնական նպատակը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն էր: Ժորժ Կոլումբիեն նշեց, որ իրենք բավականաչափ ծանոթ են օրինագծին, ինչպես նաեւ այդ առթիվ հնչող որոշ...

ՀՀ-ում «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանձնաժողովի հերթական նիստը 00:00 / 20.11.2007

ՀՀ-ում խոզերի «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած նիստում որոշվեց տուժած սեփականատերերին աջակցության վերջնական ձեւը վճռել հանձնաժողովի դեկտեմբերի նիստին եւ համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ վարչապետին: Քննարկվում են խոճկորների տրամադրման կամ ֆինանսական աջակցության տարբերակները:...

ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզ 00:00 / 20.11.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզի մի քանի գյուղեր։ Նախորդ այցելության ժամանակ մարդիկ իրենց հուզող հարցերն էին բարձրացրել, փոխվարչապետն էլ կոնկրետ աջակցություն էր խոստացել։ Հիմա էլ եկել էր իր աչքով տեսնելու, թե գյուղական բնակավայրերում ինչպես են իրականացվում կառավարության ծրագրերը։ «Գյուղական բնակավայրերի բնակարանաշինության համար այս տարի կառավարությունը 670 մլն դրամ է հատկացրել։ Վարչապետը ինքն էլ շրջում է գյուղերում, ծանոթանում...