Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին 00:00 / 27.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան ներկայացրեց գրասենյակի հիմնադրումից ի վեր՝ 1992 թ.-ից, Հայաստանում իրականացվող՝ հիմնականում փախստականներին ապաստարան տրամադրելու ծրագրերը։ Նշվեց, որ 2007-ին բարեհաջող ավարտվել է այդ ծրագիրը, որի արդյունքում մոտ 5 հազար փախսատական ընտանիքի բնակարան է տրամադրվել։ Դրանում ներդրում ունի նաեւ ՀՀ...

Մայիսյան տոնախմբությունները շարունակվում են 00:00 / 27.05.2008

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերին, ինչպես նաեւ Հայաստանի առաջին հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառումները երեկ շարունակվեցին Վանաձորում։ Կոտրած եկեղեցու տարածքում չորսօրյա թեժ մարտերի հերոսների հիշատակին վանաձորցիների հետ ծաղկեպսակներ դրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: Ապա հանդիսավորությամբ բացվեց Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված մատուռ-զանգակատունը։ Վանաձորի...

Հունիսի 10-ին շահագործման կհանձնվի Աշտարակի թիվ 2 միջնակարգ դպրոցը 00:00 / 27.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցված Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 2 միջնակարգ դպրոց: Կրթօջախի վերակառուցման եւ կահավորման համար հիմնադրամի միջոցներից հատկացվել է 900 մլն դրամ: «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանը գոհ մնաց կատարված աշխատանքի որակից եւ ընթացքից, նախագծային ճիշտ մոտեցումներից: 960 աշակերտի...

Մեկնարկեցին մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումները 00:00 / 25.05.2008

Ապարանում մայիսի 25-ին Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսներ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիների բացմամբ մեկնարկեցին Մայիսյան հերոսամարտերի 90-ամյակին նվիրված հանդիսությունները: Հանդիսության մասնակիցները քաղաքի կենտրոնական հրապարակից ուղղվեցին «Ապարանյան վերածնունդ» հուշահամալիր, որի վերանորոգման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 24 մլն դրամ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց. «Հանձնաժողովը մշակել է հիշատակի եւ...

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա. Գեւորգյանն այցելեց Հայաստանի ազգային արխիվ 00:00 / 24.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելեց Հայաստանի ազգային արխիվ՝ ՀԱԱ-ի գործառույթներին, խնդիրներին եւ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Արխիվապահոցներում փաստաթղթերի պահպանության պայմանները եւ համակարգը, ընթերցասրահում ուսումնասիրողների աշխատանքի արդյունավետության համար ստեղծված պայմանները գոհացրին նրան: ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ արդեն սկսված աշխատանքներին եւ թղթե հիմքով փաստաթղթերի...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Գեղարքունիքի մարզ 00:00 / 23.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզ: Նրան ուղեկցում էին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց Սեւանա լճի ափամերձ հատվածի կառուցապատման խնդիրը: Փոխվարչապետը հանձնարարեց Սեւանի ափին թույլատրելի նիշից ավելի մոտ գտնվող շինությունների մասին տվյալները տրամադրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝...