Նորություններ

Պաշտոնական

Զգուշացեք հրդեհից 20:36 / 22.02.2013

Աշխարհն օրեցօր ավելի հրդեհավտանգ է դառնում. Զգալի փոփոխություններ են տեղի ունենում շենքերի կառուցվածքահատակագծային լուծումներում և տեխնոլոգիական պրոցեսներում, մեծանում է մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտների տարողունակությունը: Շինարարության մեջ լայնորեն կիրառվում են թեթև մետաղական և փայտե կառուցատարրեր, պոլիմերային ջերմապահպանիչներով բազմաշերտ պանելներ, դյուրավառ ջերմամեկուսիչ, ակուստիկ և հարդարման նյութեր: Այս ամենը մեծացնում է մարդկանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների արագ...

ԱԻՆ-ը` օրինակելի նախարարություն 04:00 / 22.02.2013

Փետրվարի 22-ին ԱԻ նախարարությունն էր այցելել հատուկ կարիքավոր մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի մասնակիցների 19-հոգանոց խումբը: Վերոնշյալ ծրագրով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և «Human Dignity and Peace» հիմնադրամի աշխատակիցների համար անցկացվում է «Աշխատատեղի հարմարեցում» թեմայով դասընթաց: Այն վարում է Նիդեռլանդներից ժամանած...

Փոխվարչապետն այցելեց Լոռու մարզ 00:00 / 22.02.2013

Այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախ այցելեց Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, ծանոթացավ վերակառուցված կրթական հաստատության պայմաններին: Դպրոցի վերակառուցման համար ծախսվել է 405 մլն դրամ, որից 200 մլն դրամը ներդրվել է համայնքի կողմից, իսկ 205 մլն դրամը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով: Գույքի ձեռք բերման համար եւս 27 մլն դրամ է...

Հերթական խորհրդակցությունն ԱԻ նախարարությունում 10:26 / 21.02.2013

Նախարարը ներկայացրեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԻՆ համակարգում իրականացրած փոփոխութուններն ու յուրաքանչյուրին հորդորեց իր գործով զբաղվել ու վերանայել սեփական մոտեցումները` նախարարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: - Ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել, բայց պատրաստ չեմ աշխատել այն մարդու հետ, ով չի աշխատում: Յուրաքանչյուրը պետք է իմանա իր գործը: «911» արագ արձագանքման ծառայությունը պետք է ավելի արդյունավետ գործի: «911»-ի շրջանակներում մենք պետք է կապ հաստատենք բոլոր...

Հրահանգիչները վերապատրաստվում են 17:05 / 20.02.2013

Փետրվարի 16-21-ը ՀՀ ԱԻ նախարարության երկարամյա գործընկեր Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDCA) նախաձեռնությամբ անցկացվում է հրահանգիչների վերապատրաստման դասընթաց:   Նպատակն է արձագանքող ուժերի պատրաստականության բարձրացմամբ զբաղվող հրահանգիչներին ներկայացնել ուսուցման և վարժանքների անցկացման մեթոդները` ըստ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ուղեցույցի:   Մասնակցում են ՀՀ ԱԻ նախարարության, փրկարար ծառայության, սեյսմիկ...

Մարզերը` ուշադրության կենտրոնում. 14:50 / 11.02.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Շուտով ԱԻՆ խորհրդակցություններն անցնելու են ընդլայնված կազմով և օն-լայն ռեժիմով դրանց մասնակցելու են նաև նախարարության մարզային ստորաբաժանումների ղեկավարները։ Ամփոփելով անցած շաբաթվա ընթացքում Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած շրջայցերի արդյունքները` ԱԻ  նախարար Ա. Երիցյանը նշեց. - Կան զգալի դրական փոփոխություններ։ Մարզային կառույցները...