Նորություններ

Պաշտոնական

Պատմամշակութային հարստությունը՝ ժողովրդին 00:00 / 20.05.2008

Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված ՀՀ կառավարության հոբելյանական միջոցառումները օրերս մեկնարկեցին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում՝ «Մայիսյան հերոսամարտերը եւ Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագրով փաստավավերագրական ցուցահանդեսի բացմամբ: Արխիվագետների մեծ նվիրումի, համբերատարության, մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ պահպանված ու ցուցադրված ամենատարբեր փաստաթղթերը՝ պատմական նշանակության պայմանագրերը, Երեւանի Հայոց ազգային խորհրդի կոչերը, հայտարարությունները, Ամենայն...

Փոխվարչապետն այցելեց Շիրակի մարզ 00:00 / 16.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային առաջին այցը կատարեց Շիրակի մարզ։ Այն սկսեց Ախուրյան համայնքից, ուր դեռեւս երկրաշարժից անօթեւան մնացած 182 ընտանիքներ կան։ Ծանոթացավ «Շիգանա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական աշխատանքներին։ Մասնավոր այս կազմակերպությունը երկու փուլով 40 բնակելի կկառուցի՝ 400 բնակարանով։ Այս տարի շահագործման կհանձնվեն տասը մեկ հարկանի առանձնատներ։ Մարզի ղեկավարների հետ քննարկվեց ախուրյանցիների՝...

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեցին Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված հարցեր 00:00 / 15.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆի հետ քննարկեց մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված հարցեր: «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆն ասաց, որ հիմնական դժվարություններն արդեն հաղթահարվել են: Բարելավման աշխատանքներ են տարվում ՀԲ-ի 22 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրով։ Շուտով Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ կստորագրվի Համաձայնագիր, որով Երեւան...

Այս տարի կնշվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 75-ամյակը 00:00 / 15.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ճարտարագիտական համալսարանի 75-ամյակի հոբելյանական միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովի նիստ: Քննարկվեց եւ հաստատվեց հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Տարվա ընթացքում կկազմակերպվեն ուսանողական գիտաժողովներ, կտպագրվեն տեղեկատվական գրքույկներ, ուղեցույցներ, նախատեսվում է նկարահանել համալսարանի մասին փաստավավերագրական ֆիլմ:Ծրագրվում է նաեւ վերանորոգել ԲՈՒՀ-ի շենքը:...

Ամփոփվեց ՀՄԶԾ տարեկան գնահատումը 00:00 / 14.05.2008

Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի մարզային զարգացման ծրագրի (ՀՄԶԾ) ղեկավար հանձնաժողովի նիստը: Ծրագիրը մեկնարկել է 2003թ. մարտին եւ կավարտվի 2008թ. դեկտեմբերին: Նպատակը Հայաստանի 2 մարզերի՝ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզպետարանների կարողությունների զարգացումն է աղքատության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման եւ Հայաստանի մարզային զարգացման քաղաքականությանն օժանդակելու ուղղությամբ: ՀՄԶԾ տարեկան...

Ամփոփվեցին ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերը 00:00 / 14.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերին, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներից ստացված նամակների ուսումնասիրության արդյունքում վեր հանված խնդիրները ամփոփելու եւ դրանց լուծում տալու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Ամփոփվեցին ՀՀ նախագահի հանդիպումների ընթացքում մարզերում եւ Երեւան քաղաքում վեր հանված բոլոր խնդիրները։ Հանձնարարվեց միջոցառումների...