Նորություններ

Պաշտոնական

Լոռու մարզպետի ասուլիսը Երեւանում 00:00 / 04.03.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի ասուլիսը։ Նա տեղեկացրեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, մարզում՝ մասնավորապես, աղետի գոտում, իրականացվող ծրագրերի մասին, անդրադարձավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցություններին: Ա. Քոչարյանը ներկայացրեց նաեւ լրագրողներին հետաքրքրող Դսեղի անտառներում տիրող իրավիճակը: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը խոսեց նաեւ մարզում առկա խնդիրներից , պատասխանեց լրագրողներին հետաքրքրող...

Ուշադրության կենտրոնում՝ Տավուշի ոռոգման խնդիրները 00:00 / 03.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Լոռւ եւ Տավուշի մարզեր ։ Լոռու եւ Տավուշի մարզպետներ Ա. Քոչարյանի եւ Ա. Ղուլարյանի, ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, ՀՀ գյուղատնետսության փոխնախարար Ս. Գալստյանի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) տնօրեն Գ. Մաթեւոսյանի, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յու. Ջավադյանի եւ պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ ուսումնասիրեցին Դեբեդի ջրային ռեսուրսների...

Կայացավ ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող խորհրդի նիստ 00:00 / 28.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի» նիստը։ Քննարկվեցին տարբեր գերատեսչությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության եւ Կենսառեսուրսների կառավարման գործակալության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվետվությունները 2008...

Փոխվարչապետի մոտ քննարկվեց Երեւանի ջրամատակարարման հարցը 00:00 / 27.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Երեւան ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին։ Ընկերության ֆրանսիացի տնօրենը մինչ որոշ արդյունքներ ներկայացնելն ասաց, որ իրենք հրաշալի գիտակցում են, թե դեռ որքան հարցեր կան ծառացած։ Ապա տեղեկացրեց, որ պայմանագրային վերջին մեկ տարում Երեւան քաղաքի միջին ջրամատակարարումը հասցվել է 18 ժամի կամ արձանագրվել է 10 տոկոսի աճ։ Պասկալ Ռուայեն նաեւ փաստեց, որ թեեւ զգալի պակասել են վթարների եւ տեխնիկական...

Փոխվարչապետը՝ Վայոց Ձորում 00:00 / 27.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այց կատարեց Վայոց Ձոր։ Եղեգնաձորում անցկացրած խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ղեկավարության եւ մարզի խոշոր համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին կենսական նշանակության եւ հրատապ բազմաթիվ խնդիրներ: Փոխվարչապետը մարզում սեփական եկամուտների հավաքագրումն, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց: Խնդիր է նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերի մարման ցածր ցուցանիշը: Հանձնարարեց միջոցներ ձեռնարկել...

Փոխվարչապետն ընդունեց Դելֆյան միջազգային կոմիտեի տնօրենին 00:00 / 26.02.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր երեկոյան ընդունեց Դելֆյան միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինին՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի ուղեկցությամբ։ Նա երկօրյա աշխատանքային այցով Երեւանում է գտնվում ԱՊՀ երկրների երիտասարդական Դելֆյան 6-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Վ. Պոնյավինը նշեց, որ նախորդող բոլոր հինգ խաղերին հայաստանյան պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել...