Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարն ինքնասպանության փորձ է կանխել 15:35 / 16.10.2013

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.31-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ փորձում է ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ հրշեջ ջոկատը, որոնք կանչի վայր են հասել ժամը 16.38-ին: Հասնելով դեպքի վայր՝ փրկարարները տեսել են, որ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր ավտոմեքենան է նստեցնում ինքնասպանության փորձ կատարողին՝ մոտ 28-30 տարեկան երիտասարդ:  Դեպքի վերաբերյալ մանրամասները ճշտվում են:  ...

Հոբելյանական նստաշրջան Երևանում 14:29 / 16.10.2013

Այսօր Երևանում մեկնարկեց ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հոբելյանական 25-րդ նստաշրջանը: Այն 2-րդ անգամ է անցկացվում Հայաստանում. օդերևութաբանների առաջին հանդիպումը մեր երկրում եղել է 1998 թվականին: Մասնակցում են ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ 9 երկրից և բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն, ՀՕԿ փոխնախագահ Մյեչիսլավ Օստոյսկին, ՀՕԿ Եվրոպական բյուրոյի տնօրեն Դիմիտար Իվանովը, ՌԴ նախագահի հատուկ...

Վալանսում աշխատանքն սկսեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

Վալանսում աշխատանքն սկսեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը 00:00 / 16.10.2013

Ֆրանսիայի Վալանս քաղաքում այսօր աշխատանքներն սկսեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Փոխվարչապետը ողջունեց համաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք: Նա ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ավանդական բարեկամ երկրների հետ համագործակցությունը եւ նրանց փորձի կիրառումը մեր բարեփոխումների գործընթացում: Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց Վալանսի Հայկական...

Ներկայացվեցին Կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները 00:00 / 16.10.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի, ինչպես նաեւ արդեն իսկ կայացած հանրային քննարկումների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարությունների, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի, խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ: Իրավասու պետական կառույցների...

ՀՕԿ գլխավոր քարտուղարը ԱԻՆ-ում 16:03 / 15.10.2013

Հոկտեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Միշել Ժարրոյին: Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարարը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Արտակարգ իրավիճակների նախարարությունում ընդունել ՀՕԿ գլխավոր քարտուղարին: -Ինչպես արդեն գիտեք, Հայաստանում Հիդրոմետ ծառայությունը գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում: Ես, որպես նախարար, եղել եմ հանրապետության ամբողջ տարածքում տեղակայված Հիդրոմետ ծառայության...

Մեզ համար կարևոր է ժողովրդի վստահությունը 14:42 / 15.10.2013

Հոկտեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ընթացիկ աշխատանքները։ Խորհրդակցությանը մասնակցում էին տեսչության աշխատակազմի և մարզային տեսչությունների ղեկավարներ ու աշխատակիցներ։ Նախարար Երիցյանը հատուկ ուշադրություն հրավիրեց կոռուպցիոն ռիսկերի վերացման անհրաժեշտությանը։ - Մենք մեր աշխատանքով կարողացել ենք վաստակել երկրի ղեկավարության և մեր ժողովրդի վստահությունը, ուստի...