Նորություններ

Պաշտոնական

Կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 00:00 / 11.06.2013

Մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկություններ ներկայացրեց հունիսի 5-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկված տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերի մասին: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նիստում ընդունված որոշումների հետ կապված անելիքների մասով: Քննարկվեցին նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի...

ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը 17:40 / 07.06.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին։ Վերջինս ճանաչողական այցով էր եկել` նպատակ ունենալով առավել հանգամանալից ծանոթանալ նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ դեսպանն ասաց. - Պատկերացնում եմ, թե որքան ծանրաբեռնված է Ձեր աշխատանքը։ Մեր գրասենյակը նախարարության հետ լավ համագործակցություն ունի տարբեր...

ՌԴ նորանշանակ դեսպանն ԱԻՆ-ում 17:00 / 07.06.2013

Այսօր ճանաչողական այցով ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը: Նախարար Ա. Երիցյանը, ողջունելով դեսպանին, ասաց. -Ինչպես գիտեք` ԱԻ նախարարությունը երիտասարդ կառույց է, և ես արդեն երրորդ տարին է աշխատում եմ որպես նախարար: Մենք բարեկամություն ենք անում ԱՊՀ երկրների, ինչպես նաև նրանց դեսպանությունների հետ և միշտ հրավիրում ենք մասնակցելու մեր միջոցառումներին: Նախարարությունն ունի բազմաթիվ գործակալություններ և ՊՈԱԿ-ներ, ամեն շաբաթ անցկացնում ենք խորհրդակցություն և...

Հատուկ ջրափրկարարական ջոկատը վերազինվել է 15:15 / 07.06.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում նախարար Արմեն Երիցյանը նոր տեխնիկա հանձնեց փրկարար ծառայության Հատուկ ջրափրկարարական ջոկատին` «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Ամենագնաց մեքենան զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով (շարժիչով և լողաթիերով փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային...

Միջազգային համաժողով Սանկտ Պետերբուրգում 13:40 / 07.06.2013

Մայիսի 26-ից հունիսի 2-ը ՌԴ Փորձաքննության քաղաքային կենտրոնի կողմից կազմակերպված 11-րդ միջազգային համաժողովի նիստին և արդյունաբերական անվտանգության գիտագործնական միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԻ նախարարի հրամանով Սանկտ Պետերբուրգ էր գործուղվել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Հայկական պատվիրակությունը երկրորդ անգամ էր մասնակցում համաժողովին: Ներկա էին շուրջ 15 երկրի ավելի քան 200 մասնագետներ, փորձագետներ,...

Հայ-ֆրանսիական ուսումնավարժություն Երևանում 10:20 / 07.06.2013

Հունիսի 8-ին ՀՀ ԱԻ նախարարությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ անցկացնում է «Ուժեղ երկրաշարժի դեպքում ֆրանսահպատակ քաղաքացիների ազդարարում, հավաք և տարհանման կազմակերպում» թեմայով ուսումնավարժության։ Նպատակներն են` • կատարելագործել ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան պատասխանատուների գործնական հմտությունները ազդարարման և հավաքի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ. • ներդաշնակեցնել փոխգործակցությունը` ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի դեպանատան միջև: Հարգելի լրագրողներ, հունիսի 8-ին, ժամը...