Նորություններ

Պաշտոնական

Երկաթուղին բարձր է գնահատում փրկարարների օգնությունը 16:40 / 14.06.2013

Վերջերս ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը` թունելներում թափված քարերը հեռացնելու գործում։ Այսօր նախարարություն երախտագիտական նամակ է ստացվել երկաթուղու ղեկավարությունից, որտեղ մասնավորապես ասված է. Հարգելի պարոն նախարար, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցներին` Հրաչիկ Հայկազի Անտոնյանին, Սեյրան Ավետիքի Ղարաքեշիշյանին, Համլետ Սեդրակի...

Շնորհակալություն` արդյունավետ աշխատանքի համար 16:35 / 14.06.2013

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն շնորհակալական նամակ է ստացվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից, որտեղ մասնավորապես ասված է. Հարգելի պարոն նախարար, Ընդունեք, խնդրեմ, մեր խորին հարգանքների հավաստիքը: Սույնով ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատին, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերին և անձամբ Ձեզ` ս/թ հունիսի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանի հին VIP շենքի տանիքի փլուզման հետևանքով առաջացած...

Ուսումնավարժություն` վարակիչ հիվանդության սցենարով 15:10 / 14.06.2013

ՀՀ կառավարության «Բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն` այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացրել է «Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքի արձանագրում բնակչության և կենդանիների շրջանում» թեմայով ուսումնավարժություն: Սցենարի հիմքում սիբիրախտ հիվանդություննն էր` հաշվի առնելով այն, որ այս հիվանդությունը վտանգավոր է թե մարդկանց, թե կենդանիների համար և վերջին...

Հանդիպում` ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգի նվազեցման գործակալության պատվիրակության հետ 15:40 / 13.06.2013

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ-ում Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգի նվազեցման գործակալության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում Ծրագրի իրականացման պատսխանատու մենեջեր Բ.Սոսնովսկին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս.Ազարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Գ.Կոստանդյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ...

Ուսումնավարժություն` Նոր Խարբերդի մանկատանը 13:45 / 13.06.2013

Այսօր Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի «Խարբերդ» մասնագիտացված մանկատանը ՀՀ ԱԻՆ օժանդակությամբ, մանկատան աշխատակազմը կազմակերպել էր հրդեհի սցենարով ուսումնական տարհանում: Ուսումնավարժությանը մասնակցեցին մանկատան ողջ անձնակազմը` մոտ 250 հոգի, և մանկատան սաները` 265 հոգի, ովքեր հիմնականում մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ են: Ուսումնավարժությանը ներկա էին նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ....

Փորձի փոխանակում և ուսուցում՝ եվրոպական մակարդակով 08:50 / 13.06.2013

Ավարտական տարին է թևակոխել «Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագիրը, որը ֆինանսավորվում է Յոթերորդ շրջանակային ծրագրով՝ «Մարիա Կյուրի հիմնադրամի» կողմից: Ծրագրին մասնակցում են 9 երկրների 16 գիտահետազոտական ինստիտուտներ և համալսարաններ: Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը: Ծրագրի շրջանակներում անցկացվում է փորձի փոխանակում և ուսուցում, մասնագիտական կապերի ձեռքբերում և...