Նորություններ

Պաշտոնական

Երեւանում տեղի ունեցավ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը

Երեւանում տեղի ունեցավ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը 00:00 / 18.06.2013

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում Երեւանում այսօր տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը: Նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` նշելով, որ Եվրոպայի խորհրդին անդամակցության տարիներին Հայաստանը ԵԽ-ի հետ ձեւավորել է համագործակցության ուղղությունների ընդգրկուն շրջանակ, եւ այդ փաթեթում մշտապես իրենց կարեւոր տեղն են ունեցել տեղական...

Արդյունքներն ամփոփվում են, անելիքները` նախանշվում 15:00 / 17.06.2013

Կարճատև աշխատանքային այցով Երևանում է գտնվում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East) ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին: Այցի հիմնական նպատակն է հանդիպել և ծանոթանալ Հայաստանում բնակչության պաշտպանության և աղետների կառավարման համակարգի մեջ ընդգրկված շահագրգիռ կողմերին, ներկայացնել ծրագրի 2013-14 թթ. աշխատանքային պլանը և քննարկել ծրագրի հետագա իրականացումը: ՀՀ ԱԻ նախարարությունում Ս. Անագնոստին հանդիպեց...

Միասին` ընդդեմ աղետների 09:30 / 17.06.2013

Հունիսի 9-13-ը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East) ծրագրի շրջանակներում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ պլանավորման գիտաժողով և շտաբային ուսումնավարժություն: Գիտաժողովին մասնակցում էին վերոնշյալ ծրագրի մասնակից 6 պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ: Պլանավորման գիտաժողովի ընթացքում...

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում Երեւանում կանցկացվեն միջազգային համաժողով եւ ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստը

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում Երեւանում կանցկացվեն միջազգային համաժողով եւ ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստը 00:00 / 17.06.2013

Հունիսի 19-ին Երեւանում (Մատենադարանի շենքում) տեղի կունենա "Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային...

ՀՀ փոխվարչապետը ԱԺ-ում հանդես եկավ ելույթով` ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետը ԱԺ-ում հանդես եկավ ելույթով` ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ 00:00 / 17.06.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հանդես եկավ ելույթով` ներկայացնելով ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը:

Փոխվարչապետը Բյուրեղավանում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին 00:00 / 15.06.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ներկա գտնվեց քաղաքի մանկապարտեզի բացման արարողությանը, ինչպես նաեւ ծանոթացավ քաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքին: Մանկապարտեզի հիմնանորոգման համար ծախսվել է 165 մլն 900 հազար դրամ, որից 117 մլն 800 հազարը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով, իսկ 48 մլն 100 հազարը` ներդրվել է համայնքի կողմից: Նշվեց, որ 120 երեխայի համար նախատեսված համայնքային...