Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կազմակերպական հարցերը 00:00 / 02.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկվեցին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Թուրքիա խաղի անցկացման հետ կապված կազմակերպական հարցեր։ Նշվեց, որ հարեւան Թուրքիայից սպասվում է իրենց ֆուտբոլային թիմին քաջալերողների մեծ խմբի այց Հայաստան։ Մանրամասն քննարկվեցին ֆուտբոլային թիմի, նրանց քաջալերողների անվտանգության ապահովման, կարգուկանոնի...

ՀՀ փոխվարչապետը կրկին դիտարկեց ոռոգման համակարգի վիճակը 00:00 / 02.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ոռոգման համակարգի պատասխանատուների հետ կատարեց գլխամասային հանգույցների հերթական դիտարկումը։ Եղավ նախ Երեւանի, ապա Արմավիրի եւ Արարատի մարզերի ոռոգման համակարգերի խոշոր պոմպային կայաններում։ Հենց տեղերում քննարկվեցին ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակությամբ ջրով ապահովվածության, ինչպես նաեւ՝ առկա խնդիրները։ Տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Հասարակայնության հետ կապերի բաժին

Քննարկվեցին սոցիալական ծառայությունների հիմնախնդիրները 00:00 / 01.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին աղքատության ընտանեկան նպաստի համակարգի հիմնախնդիրները։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, համայնքային եւ մարզային ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների 55 տարածքային գործակալությունների ղեկավարները, մարզպետարանների համապատասխան...

Նախապատրաստվում է հայկազունիների երթարշավը 00:00 / 01.08.2008

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ այսօր քննարկվեցին «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների «Երեւան-Լեռնային Ղարաբաղ» երթարշավի եւ «Շուշիի բերդի գրավում» զորախաղի նախապատրաստության հարցերը։ Ի տարբերություն հանրային դպրոցների՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները՝ հայկազունիները, նաեւ զինվորական հատուկ պատրաստվածություն են ստանում։ Նրանք հիմնականում ազատամարտիկների, անապահով ընտանիքների զավակներ են։ Օգոստոսի 15-27-ը 131 հայկազունիներ կանցնեն Հայաստանի...

ՀՀ փոխվարչապետը Ճամբարակում քննարկեց առկա հիմնախնդիրները 00:00 / 01.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Ճամբարակ, ծանոթացավ սոցիալական ծառայությունների աշխատանքին, աղքատության ընտանեկան նպաստի ցուցակներում ընտանիքների ընդգրկման կարգին: Այնուհետեւ քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ տարածաշրջանի ակտիվի հետ քննարկվեցին ջրամատակարարմանը, գազաֆիկացմանը, համայնքային բյուջեների կատարմանը եւ առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը հանձնարարեց մինչեւ նոյեմբեր «Հայջրմուղկոյուղի»...

Ներկայացվեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ստեղծած հակակոռուպցիոն հանրային ընդունարանների գործունեության արդյունքները 00:00 / 29.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր ներկայացվեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հակակոռուպցիոն հանրային ընդունարանների գործունեության ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրները։ Քննարկմանը մասնակցում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ արդարադատության փոխնախարարը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ դատական դեպարտամենտի...