Նորություններ
Պաշտոնական
Որոնողական աշխատանքները շարունակվեցին ուղղաթիռով 18:50 / 30.10.2013
Այսօր, ժամը 16.00-ին ՀՀ ԱԻ նախարարության փրկարարական ջոկատը` Արագածոտնի մարզի Ավան համայնքի ղեկավար Գ. Գալստյանի ուղեկցությամբ, Պաշտպանության նախարարության ուղղաթիռով ԱԻ նախարարության վարչական շենքի հրապարակից մեկնեցին Արագածոտնի մարզ` վերսկսելու Յուրա Մարտիրոսյանի որոնողափրկարարական աշխատանքները: ԱԻ նախարարության որոնողափրկարարական թիմում ընգրկված էին ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Շ. Շամիրյանը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի...
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամներն ԱԻՆ-ում 18:40 / 30.10.2013
Այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի անդամներին։ ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում նախարար Երիցյանը հյուրերին ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին ձեռքբերումները և գործունեության հիմնական ուղղությունները։ Արմեն Երիցյանը նշեց, որ այսօր նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում առաջնահերթ մի քանի ուղղություններով` հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն...
Աղետակայուն համայնքները՝ կայուն զարգացման գրավական 18:20 / 30.10.2013
Այսօր տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության Աղետների ռիսկերի նվազեցման տարածաշրջանային ծրագրի ամփոփիչ համաժողովը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) կողմից: Այն իրականացվում է Հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկրներում և ուղղված է անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական համայնքների ու...
ԱԻՆ շարքերը համալրվում են 17:05 / 30.10.2013
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամաններով 9 նոր նշանակում է եղել (հրշեջ-փրկարար, ռադիոհեռախոսավար, համակարգչային օպերատոր, վարորդ և այլն) ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Տավուշի, Լոռու, Արագածոտնի և Սյունիքի մարզային կառույցներում:
Ներկայացվեցին թունաքիմիկատների գերեզմանոցի ուսումնասիրության արդյունքները 17:18 / 29.10.2013
Այսօր Երևանում տեղի ունեցավ «Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների գերեզմանոցի տարածքի գնահատում և իրագործելիության ուսումնասիրություն» թեմայով աշխատանքային հանդիպում: Այն կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Հիմնական նպատակն էր համախմբել թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի գնահատման և վերականգնման հետ առնչվող ծրագրերում ներգրավված շահառու կողմերին: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը հիմնվել է 1970-ական...
Երրորդ համոզիչ հաղթանակը` 23:0 հաշվով 15:30 / 29.10.2013
Հոկտեմբերի 29-ին «ՀՀ վարչապետի գավաթ 2013» հոբելյանական` հինգերորդ ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում Աբովյանի քաղաքային մարզադաշտում հանդիպեցին ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների թիմերը: ԱԻ նախարարության թիմը տոնեց իր հերթական հաղթանակը` 23:0 հաշվով: Իրենց ակտիվ մասնակցությամբ և փայլուն խաղով հատկապես աչքի ընկան ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներ, ենթասպաներ Իշխան Մանուկյանն ու Ալեքսանդր Դերձյանը, ինչպես...