Նորություններ
Պաշտոնական
Օգնություն նաև երկնքից 10:27 / 23.05.2013
ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր պարապմունք են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։ Օդադեսանտային փրկարարական ջոկատի 19 անդամներ ՊՆ մասնագետների անցկացրած 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են 2-օրյա վերգետնյա պարապմունքներ, որոնց ընթացքում փրկարարները հատուկ սարքավորումների օգնությամբ սովորել են օդում կառավարել անկարգելը (պարաշյուտ)։ Դասընթացի մասնակիցներից 11-ն արդեն թռիչքի փորձ ունեին,...
Արմավիրում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ 08:25 / 23.05.2013
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։ Կառավարության ղեկավարը նախ այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Վարչապետը ՀՀ ԱԻ նախարարության մասնագետներին փոխանցել է գյուղացիների մտահոգությունը, որ կարկտի օրը կայանները չեն աշխատել, և դրանք արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ...

Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին փոխվարչապետը տեղեկացրեց կառավարության քայլերի մասին 00:00 / 20.05.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ: Փոխվարչապետը նրանց տեղեկացրեց կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում`...
Քննարկվում են նոր տեխնոլոգիաներ 11:30 / 18.05.2013
Մայիսի 17-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանը այցելել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի գրասենյակ` մասնակցելու ՀՀ ԱԻՆ համար նոր տեխնոլոգիական լուծումների ներկայացմանն ու «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման և ազդարարման համակարգի փորձարկմանը: Սկզբում նախարար Ա. Երիցյանն այցելեց «Ռոստելեկոմի» սերվերային կենտրոն, ծանոթացավ ընկերության աշխատանքին, ինչից հետո ընկերության մասնագետները ԱԻ նախարարին ներկայացրեցին երեք նոր համակարգերի աշխատանքը, որոնք նախատեսվում է ներդնել ՀՀ...
Արտահերթ խորհրդակցություն ԱԻ նախարությունում 10:40 / 17.05.2013
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով Ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարում էր Արմեն Երիցյանը: Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց մայիսի 15-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին. - Ես միշտ ասել եմ, որ ունենք հերոս տղաներ, ովքեր միշտ կանգնում են քաղաքացու...
Փոխվարչապետը հյուրընկալվեց Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանի անդամներին 00:00 / 17.05.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սեւանում հյուրընկալվեց Ջրի եվրոպական 11-րդ երիտասարդական խորհրդարանի անդամներին: Այս տարի երիտասարդական խորհրդարանի հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանը, եւ մայիսի 12-19-ը եվրոպական 15 երկրից 90 երիտասարդ միասին քննարկում են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները: Փոխվարչապետը ողջունեց խորհրդարանի մասնակիցներին` նկատելով, որ հավաքի քննարկման թեման կարեւոր եւ արդիական է ինչպես շատ երկրներում, այնպես էլ...