Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին` առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին` առաքելության ավարտի կապակցությամբ 00:00 / 30.05.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Փոխվարչապետը հետաքրքիր եւ արդյունավետ համարեց համատեղ աշխատանքը` ընդգծելով նաեւ դեսպանի անձնական ներդրումը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ: Նա բարձր գնահատեց Շվեյցարիայի կառավարության աջակցությունը համայնքների...

Արագածոտնում քննարկվեց հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը 00:00 / 25.05.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Շամիրամ համայնք, որտեղ գյուղապետի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին համայնքի ընթացիկ խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, անասնաբուծության զարգացմանը, համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կանգ առավ նաեւ Օշականում, այցելեց համայնքի երաժշտական դպրոց, որի հիմնանորոգումն...

Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է սեյսմիկ պաշտպանության խնդիրներով 13:15 / 24.05.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները։ Այցի հիմնական նպատակն էր քննարկել ԱԻ նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ուղղությունները։ ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի հետ հանդիպման ընթացքում բանկի ներկայացուցիչ նշեց, որ իրենք շատ են կարևորում աղետներին պատրաստվածության խնդիրները` մասնավորապես մեծ ուշադրություն դարձնելով սեյսմիկ անվտանգության հետ կապված հարցերին։ Փոխնախարար Հ. Մխիթարյանը, ողջունելով հյուրերին,...

Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի հետ կապված հարցեր

Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի հետ կապված հարցեր 00:00 / 24.05.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Քննարկվեցին այս աշնանը կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Համաժողովը նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայի Վալանս քաղաքում, նպատակը երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման ուղղությունների քննարկումն է: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը մեծ...

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպանին 00:00 / 24.05.2013

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Միացյալ Արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ ալ Զաաբիին (նստավայրը՝ Թեհրան): Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին`դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ...

Փոխվարչապետն  ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկեցին համագործակցության զարգացման հարցեր

Փոխվարչապետն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկեցին համագործակցության զարգացման հարցեր 00:00 / 24.05.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Փոխվարչապետը շնորհավորեց ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին`պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Ա. Գեւորգյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ՄԱԶԾ-ին համարում է կարեւոր գործընկեր, վերջինիս միջոցով Հայաստանում իրականացվող ծրագրերը համահունչ են...