Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին անտառպահպանության, ապօրինի անտառահատումների խնդիրները 00:00 / 13.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Պիտեր Դյուիսին։ Քննարկվեցին անտառպահպանության, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խնդիրները։ Պարոն Դյուիսը շեշտեց, որ տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի անտառածածկը շատ ավելի փոքր է, հետեւաբար առավել կարեւորվում են դրա պահպանությանն ուղղված գործողությունները։ Միաժամանակ նշեց, որ Հայաստանում այդ քայլերն ավելի զգալի են՝ շեշտելով անտառային...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Եղվարդ 00:00 / 12.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Եղվարդ` հողերի նպատակային նշանակության փոփոխման խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Եղվարդի համայնքի ավագանին նպատակահարմար է գտել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 56,5 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի նշանակության` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ համաձայն ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության,...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արարատի մարզ 00:00 / 11.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզ: ՀՀ փոխվարչապետը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի հետ այցելեց Դարբնիկ գյուղ` փախստականների համար նախատեսված կացարանների կառուցման ընթացքին ծանոթանալու նպատակով: Այն նախատեսված է Իրաքից Հայաստան վերադարձած կարիքավոր 40 ընտանիքների բնակության համար: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի...

Ընդունելություն՝ ՏԻՄ համակարգի օրվա առթիվ 00:00 / 10.11.2008

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների 12-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ "Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիան" «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում նոյեմբերի 10-ին, երեկոյան կազմակերպել էին ընդունելություն, որին մասնակցում էին համայնքների բազմաթիվ ղեկավարներ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, նախարարներ, մարզպետներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Իր մասնակցությամբ տեղական...

Կլոր սեղան` նվիրված ՏԻՄ-երի կազմավորման 12-ամյակին 00:00 / 10.11.2008

Տասներկու տարի առաջ` 1996թ. նոյեմբերի 10-ին, տեղի ունեցան ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություները: Այդ առթիվ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ Հայաստանի համայնքների ասոցիացիան այսօր կազմակերպել էին «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. անցած ուղին եւ հեռանկարները» խորագրով կլոր սեղան, որին մասնակցում էին Ազգային ժողովի տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահը, այլ գերատեսչությունների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ 00:00 / 07.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ եւ հանդիպեց համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Հոկտեմբերին մարզում անցկացվել են 61 համայնքի ղեկավարի եւ 92 ավագանու ընտրություններ: Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետը ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի եւ մարզի ՋՕԸ-երի ղեկավարների մասնակցությամբ մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն։ ՋՕԸ-երի ղեկավարներից խստագույնս պահանջվեց...