Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն այցելեց Շիրակի եւ Արագածոտնի մարզեր 00:00 / 04.06.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզ, Մեղրաշեն եւ Ազատան համայնքներում ծանոթացավ հակակարկտային կայանների վիճակին եւ հզորություններին: Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց Ազատանի համայնքապետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, մարզի հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարներ, կայանները...

Լրամշակվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը 14:30 / 03.06.2013

ՀՀ ԱԻ նախարարությունում նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը»: Այն նպատակ ունի հստակեցնելու նշված օրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ: Օրենքի նախագծում լրացվում է սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցվում և տարանջատվում են, որպես պարտա¬դիր լիազորություններ, ՏԻՄ գործառույթները: Այս օրենքի ընդունումն...

Կայանների տեղադրումը շարունակվում է 14:00 / 03.06.2013

Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման մեծածավալ և բարդ մասնագիտական աշխատանքները շարունակվում են: Օրերս ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունում քննարկվեցին միկրոսեյսմիկ աղմուկի ֆոնային չափումների նախնական արդյունքները: Որոշվեց չափումները շարունակել Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործող սեյսմիկ հեռաչափական «Մեծամոր», «Վանանդ», «Ամբերդ» և «Կապուտան» դիտակետերում, ինչպես նաև հիմնել 2 նոր դիտակետ` Նարեկ և...

Մարզերի հետ կանցկացվեն վիդեոկոնֆերանսներ 11:35 / 03.06.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր Արմեն Երիցյանը։ Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների մասին։ Ընթացքի մեջ են պատանի հրշեջ-փրկարարների հավաքական թիմի պատրաստման աշխատանքները։ Թիմն ամռանը կմեկնի Բելառուս` մասնակցելու փրկարարների միջազգային մանկապատանեկան հավաքին։ Առաջիկայում վարժանք կկազմակերպվի Հայաստանում...

Արմեն Գեւորգյանն ընդունեց սփյուռքահայ գրող Վահան Զանոյանին 00:00 / 03.06.2013

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց սփյուռքահայ գրող Վահան Զանոյանին, ով իր ստեղծագործություններում անդրադառնում է թրաֆիքինգի խնդրին: Նրա վերջին` "Հեռավոր մի տեղ" վեպի շնորհանդեսը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, Երեւանում: Փոխվարչապետը նշեց, որ ծանոթ է գրողի գործին եւ շնորհակալություն հայտնեց խնդիրը բարձրացնելու, հանրության ուշադրությունն այդ երեւույթի եւ նրա զոհերի ճակատագրի վրա հրավիրելու համար:...

Տարածաշրջանային կենտրոն` Լուսակերտում 12:15 / 01.06.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով մեկնել էր Կոտայքի մարզ` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» վարժահրապարակ: Շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ վարժահրապարակի կառուցապատման և վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Վերջերս Շվեյցարիայի քաղաք Ժնևում տեղի ունեցած Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի հետ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դարձնել...