Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետն ընդունեց Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանին 00:00 / 29.12.2011

ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Քուվեյթի հետ առեւտրատնտեսական համագործակցությունը խորացնելու հարցում` հաշվի առնելով նաեւ քաղաքական մակարդակով բարեկամական հարաբերությունների առկայությունը: Ա.Գեւորգյանի խոսքով`...

Տարեվերջյան խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 00:00 / 28.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ այս տարվա վերջին խորհրդակցությունը: Ներկայացվեցին համայնքային բյուջեների կատարողականի արդյունքները` դեկտեմբերի 28-ի դրությամբ: Փոխվարչապետը հանձնարարեց առաջիկա 2-3 օրվա ընթացքում ամփոփել հավաքագրումների գործընթացը: Անդրադարձ եղավ 2012թ. համայնքների բյուջեների կազմման ընթացքին: Զեկուցվեց, որ բոլոր մարզերում այն հիմնականում ավարտվել է: Մարզպետներին ներկայացվեց նաեւ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 00:00 / 27.12.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում 2012թ. լրագրողների հավատարմագրման վերաբերյալ "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի եւ "ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին" հրամանի համաձայն` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը 2011թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2012թ. հունվարի 28-ը իրականացնում է լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրվելու...

Ա. Գեւորգյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր 00:00 / 26.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Շիրակի մարզ` այցն սկսելով Աշոցքի տարածաշրջանից: Աշոցքի համայնքապետարանում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ համայնքներում արձանագրվել է եկամուտների հավաքագրման` միջինից ցածր մակարդակ, փոխվարչապետը հորդորեց քայլեր ձեռնարկել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:...

Փոխվարչապետն աշխատանքային այցով Գեղարքունիքում էր 00:00 / 24.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ներկա գտնվեց Սեւան քաղաքի պոլիկլինիկայի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, մարզպետ Նվեր Պողոսյանը: Բժշկական հաստատությունն ամբողջությամբ հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով: Ներդրումների ծավալը կազմել է 185 մլն դրամ, համայնքը եւս համաֆինանսավորման միջոցով մասնակցություն է ունեցել:...

Մարդահամարի վարչության գրասենյակում տեխնիկապես վերազինված նոր սրահ բացվեց 00:00 / 21.12.2011

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի վարչության գրասենյակում համակարգչային նոր սրահի բացման արարողությանը, որին ներկա էին նաեւ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: Համակարգչային սարքավորումները տրամադրել է Հնդկաստանի կառավարությունը, տեխնիկական աջակցության ընդհանուր արժեքը 53,9 մլն դրամ է:...