Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 00:00 / 28.02.2012

Մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք ստացվել են` մինչեւ Ազգային ժողովի երկրորդ ընթերցումը գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ օրենսդրական փաթեթում ներառելու համար: Նա մարզպետներին հորդորեց համայնքապետերին պարզաբանել փոփոխությունների էությունը` մեկ անգամ եւս ընդգծելով, որ հիմնական նպատակն է սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք...

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում 00:00 / 28.02.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվեցին գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ օրենսդրական փաթեթի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը մանրամասներ ներկայացրեց փաթեթի վերաբերյալ` անդրադառնալով հիմնական նպատակներին եւ պարզաբանելով, որ վարչարարական ողջ շղթայի վերլուծության հիման վրա փորձ է...

Կայացավ ՏԿՆ կոլեգիայի հերթական նիստը 00:00 / 17.02.2012

Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվեցին հողի հարկի, գույքահարկի ապառքների զրոյացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող հարկային վարչարարության հստակեցմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ Ազային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացվել եւ արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է "Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին" օրենքի...

Տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը 00:00 / 11.02.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում այսօր տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը, որին մասնկացում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ: Հանդիպմանն ամփոփվեցին 2011թ. արդյունքները, խոսվեց 2012թ. գործունեության հիմնական ուղղությունների, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին: Փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար...

Փոխվարչապետն ընդունեց "Սաուր" ընկերության փոխնախագահին 00:00 / 08.02.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ` ֆրանսիական "Սաուր" ընկերության միջազգային հարցերով փոխնախագահ Միշել Ֆուրեին: Կողմերն անդրադարձան վերջին տարիներին իրականացված ծրագրերին, ձեռք բերված արդյունքներին և նախանշված նպատակներին: Երկուստեք կարևորվեցին բնակչությանը մատուցվող ծառայության որակի բարձրացման և ջրամատակարարման տևողության ավելացման խնդիրները, ինչպես նաև ներդրումային...

Կայացավ մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը 00:00 / 03.02.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի ընթացակարգերի մասին: Նշվեց, որ, ինչպես պարարտանյութի ծրագրի դեպքում, դիզելային վառելիքի...