Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց եգիպտացի լրագրողներին 00:00 / 25.04.2012

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ապրիլի 24-ին ընդունեց Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին: Փոխվարչապետն ուշագրավ համարեց, որ լրագրողները Հայաստան են այցելել այն օրերին, երբ հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Ապրիլի 24- ին ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում հարգանքի տուրք է մատուցվում անմեղ նահատակների հիշատակին: Կարեւորելով ճանաչողական բնույթի...

Ա. Գեւորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը 00:00 / 25.04.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ապրիլի 24-ին ընդունեց Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարությունը: Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: ՀԲ կողմից հաստատված լրացուցիչ ֆինանսավորման...

Փոխվարչապետն ընդունեց Սերգեյ Լեբեդեւին 00:00 / 23.04.2012

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին, ով Հայաստանում է` մասնակցելու Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում: Ս. Լեբեդեւը բարձր գնահատեց միջոցառումները` նշելով, որ նկատելի է Հայաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը...

Տեղի ունեցավ Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը 00:00 / 30.03.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին 2012թ. հանրապետության համայնքների բյուջեների կատարողականի առաջին երկու ամսվա ցուցանիշները: Նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների կատարողականը կազմել է 100,6 տոկոս` նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 18,4 տոկոս աճ: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 64,6%-ով, գույքահարկինը` 113,6%-ով: Կոլեգիայի անդամներին ներկայացվեց Ազգային ժողովի կողմից ընդունված "Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների...

ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց

ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց 00:00 / 27.03.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց "Երկամյա աշխատանքային 2012-2013թթ. ծրագրի"-ի վերաբերյալ համագործակցության հուշագիր: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: Կողմերն այնուհետեւ քննարկեցին հետագա համագործակցության հարցեր: Փոխվարչապետը բարձր գնահատեց երեխաների...

Փոխվարչապետն ընդունեց Ուկրաինայի մշակույթի նախարարին

Փոխվարչապետն ընդունեց Ուկրաինայի մշակույթի նախարարին 00:00 / 22.03.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակին, ով ժամանել է Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի մեկնարկի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Փոխվարչապետը ողջունեց Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում` բարձր գնահատելով վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջեւ մշակութային կապերի աշխուժացումը: Նա կարեւորեց մշակույթի օրերի շրջանակում...