Նորություններ
Պաշտոնական
Օտարերկրյա փորձը բերվում է Հայաստան 17:37 / 17.01.2014
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում ավանդույթ է դարձել արտերկրի առաջատար սեյսմաբանական կենտրոններ ուսուցման և փորձի փոխանակման նպատակով գործուղված երիտասարդ և փորձառու մասնագետների հաշվետվությունների բաց քննարկումը շնորհանդեսի տեսքով՝ բոլոր ցանկացողների համար: Օրերս հերթական սեմինարին հաշվետու զեկույցներով հանդես եկան ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալության դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Խանգալդյանը, Սեյսմիկ պաշտպանության...
Համագործակցության նոր հեռանկարներ 16:18 / 17.01.2014
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել Երևանում Չեխիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան: Նրան ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Այցի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ արտակարգ իրավիճակների և Չեխիայի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության հուշագրի կնքման հետ կապված հարցերը: Ողջունելով հյուրին, փոխնախարար Հ. Մխիթարյանը մասնավորապես ասաց, որ ԱԻ նախարարությունը լայն համագործակցություն ունի տարբեր երկրների ու...
Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 00:00 / 17.01.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով: Ա. Գեւորգյանը կարեւորեց սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումները, մասնավորապես`...
Փոխվարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 00:00 / 17.01.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաեւ հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը զեկուցեց Դիլիջան քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրով 2013թ. համար նախատեսված եւ իրականացված աշխատանքների,...
Փրկարարները չեզոքացնում են վտանգը 17:17 / 16.01.2014
ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցում է Երևանի քաղաքապետարանին` շենքերի տանիքներին կուտակված ձյան ու կախված սառցալեզվակների մաքրման աշխատանքներում: Մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենքերի տանիքներին կուտակված ձյունն ու սառցալուլաները կարող են վտանգ ներկայացնել անցորդների համար: ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով` այսօր հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոսանդուղք) օգնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացրել են տանիքների, քիվերի ու բազրիքների վրա կուտակված ձյան և...
ԱԻՆ շարքերը համալրվում են 10:09 / 16.01.2014
Հունվարի 15-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 23 նոր նշանակում՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում: