Նորություններ

Պաշտոնական

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը 00:00 / 12.05.2008

Ս.թ. մայիսի 6-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի եւ Համաշխարհային Բանկի պատվիրակության միջեւ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունեց ՀԲ-ի պատվիրակությանը՝ ավելի մանրամասն քննարկելու աղետների կանխարգելման ոլորտում անելիքները: Բանկի ներկայացուցիչ Ն. Մելքումյանի այն հարցին, թե ինչքանո՞վ է կառավարությունը կարեւորում արտակարգ իրավիճակների կանխարգելումը, փոխնախարարը պատասխանեց, որ...

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեցին ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման խնդիրները 00:00 / 08.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Ոռոգման համակարգերի զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ղեկավարներ, բոլոր մարզերի ջրօգտագործողների 60 ընկերությունների (ՋՕԸ) տնօրենները։ Ոլորտի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը հստակ եւ կոնկրետ պահանջներ դրեց։ Նա նշեց, որ առաջին...

Նշանակում 00:00 / 06.05.2008

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանին 00:00 / 06.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովային եւ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Սոլովյովին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես կարեւորվեց երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացումը եւ փորձի փոխանակումը տարբեր ոլորտներում։ Տնտեսական համգործակցության լավ ավանդույթներ են ձեւավորված արդեն Սյունիքի մարզի եւ Բելառուսի...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը 00:00 / 06.05.2008

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվեցին Հայաստանում ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ անկեղծորեն ուրախ է ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականցվող ծրագրերի համար: Կողմերը կարեւորեցին ջրային, առողջապահական, աղետների կանխարգելման, համայնքներում տեղեկատվական համակարգերի ներդրման, ապօրինի...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մեկնեց Լոռու մարզ 00:00 / 04.05.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Լոռու մարզ։ Նա մասնակցեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 դպրոցի մարզադահլիճի եւ խաղահրապարակի բացմանը։ Դիմաց թաղամասում գտնվող այս դպրոցը 1988-ի երկրաշարժից վթարային էր դարձել։ Միայն 10 տարի անց՝ 1998-ին, կրթօջախի ամրացման համար պետական բյուջեից միջոցներ հատկացվեցին, եւ աշակերտները տնակային դասարաններից կրկին նախկին շենք տեղափոխվեցին։ Սակայն,...