Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ Մաքուր տեխնոլոգիաների հիմնադրամի համակարգողին 00:00 / 15.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի Մաքուր տեխնոլոգիաների հիմնադրամի համակարգող եւ Հայաստանի էներգետիկայի ոլորտի ծրագրերի ղեկավար Գեւորգ Սարգսյանին: Քննարկվեցին էներգախնայողության բարելավմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ ծրագիրը հիմնականում սոցիալական բնույթ ունի եւ նախատեսվում է ուղղել մարզերի դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական եւ այլ հաստատությունների` ջեռուցման համակարգով...

Փոխվարչապետն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր 00:00 / 14.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ութ ամսվա հավաքագրումների մակարդակի վրա` հանձնարարելով աշխատել համայնքապետերի հետ եւ հորդորել, որ վերջիններս ավելի հետեւողական աշխատանքներ իրականացնեն համայնքային բյուջեների կատարման, եւ, հատկապես, հողի հարկի մասով...

Ա. Գեւորգյանն ու Հ. Սասունյանը եղան "Լինսի" հիմնադրամի "Դպրոցաշինություն" ծրագրով հիմնանորոգված դպրոցներում 00:00 / 13.09.2011

ՀՀ փոխվարչապետ, "Լինսի" հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն ու Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանն այսօր այցելեցին "Լինսի" հիմնադրամի "Դպրոցաշինություն" ծրագրով հիմնանորոգված դպրոցներ: Նրանք շրջեցին կրթական հաստատություններում, ծանոթացան կատարված աշխատանքներին: Ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է երեքական դպրոց Շիրակի եւ Լոռու մարզերում: Դպրոցներն ապահովվել են նաեւ անհրաժեշտ գույքով, ջեռուցման, անվտանգության,...

Փոխվարչապետը ծանոթացավ Մոտկորի ձորի ճանապարհի վերանորոգման աշխատանքներին 00:00 / 09.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջան, ծանոթացավ Մոտկորի ձորի վեց համայնքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող միջհամայնքային ճանապարհի վերանորոգման աշխատանքներին: Ճանապարհի բարեկարգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 220 մլն դրամ: Նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցել խճապատ գրունտային ճանապարհ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ 32 կմ-անոց ճանապարհի մոտ 18 կմ հատվածի վերակառուցումը...

Գյումրիում բացվեց Միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդեսն ու մրցույթ-փառատոնը

Գյումրիում բացվեց Միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդեսն ու մրցույթ-փառատոնը 00:00 / 08.09.2011

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի շրջանակում Գյումրիում այսօր բացվեց Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսն (մարզային "ArtExpo") ու մրցույթ-փառատոնը: Սրանով մեկնարկում է ՏԻՄ 15-ամյակի հոբելյանական միջոցառումների աշնանային շարքը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի, Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանի ուղեկցությամբ շրջեց Գյումրիի կենտրոնական հրապարակում...

Ա. Գեւորգյանն ընդունեց Ս.Կապինոսին` առաքելության ավարտի կապակցությամբ

Ա. Գեւորգյանն ընդունեց Ս.Կապինոսին` առաքելության ավարտի կապակցությամբ 00:00 / 07.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին` առաքելության ավարտի կապակցությամբ: Հաջողություններ մաղթելով դիվանագետին հետագա գործունեության մեջ` փոխվարչապետը բարձր գնահատեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ բազմակողմ համագործակցությունը: Նա մասնավորապես կարեւորեց գործակցությունը տեղական ինքնակառավարման համակարգում, միգրացիոն, թրաֆիքինգի ոլորտներում եւ հույս հայտնեց, որ ձեւավորված կառուցողական եւ արդյունավետ...