Նորություններ

Պաշտոնական

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին փոխվարչապետը մասնակցեց Վայոց Ձորի մարզում

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին փոխվարչապետը մասնակցեց Վայոց Ձորի մարզում 00:00 / 21.09.2011

ՀՀ փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց Ձորի մարզում մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին: Մարզկենտրոն Եղեգնաձորում փոխվարչապետը նախ ծաղկեպսակ դրեց Արցախյան ազատամարտի նահատակների հուշահամալիրին:  Այնուհետեւ Եղեգնաձորի մարզամշակութային համալիրում կայացավ հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում Ա.Գեւորգյանը հանդես եկավ ելույթով: Փոխվարչապետը նաեւ պետական պարգեւներ հանձնեց Հայաստանի...

"Հաբիթաթ ֆոր Հյումենիթի" կազմակերպությունը կշարունակի ծրագրերի իրականացումը Հայաստանում

"Հաբիթաթ ֆոր Հյումենիթի" կազմակերպությունը կշարունակի ծրագրերի իրականացումը Հայաստանում 00:00 / 19.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց "Հաբիթաթ ֆոր Հյումենիթի" կազմակերպության պատվիրակությանը` տնօրենների խորհրդի նախագահ Քեն Քլեյնի ղեկավարությամբ: Փոխվարչապետը ողջունեց հյուրերին` նշելով, որ հայ հանրությունը քաջատեղյակ է "Հաբիթաթ ֆոր Հյումենիթի"-ի գործունեությանը եւ շատ դրական վերաբերմունք ունի կազմակերպության նկատմամբ:  Նկատելով, որ հյուրերը Հայաստանում են մեր ժողովրդի համար կարեւոր իրադարձության` անկախության...

Ա. Գեւորգյանը ներկա գտնվեց "Ֆրութֆուլ Արմենիա" համաժողովի բացմանը 00:00 / 19.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց "Ֆրութֆուլ Արմենիա" յոթերորդ համաժողովի բացմանը եւ հանդես եկավ ողջույնի խոսքով : Ամենամյա համաժողովին ավանդաբար քննարկվում են Հայաստանում գյուղատնտեսության, եւ, մասնավորապես, գինեգործության զարգացման հեռանկարները: Համաժողովը համախմբում է ոլորտում ներգրավված գործարարներին, գիտական ներուժը եւ արտերկրի լավագույն մասնագետներին` առկա խնդիրները համատեղ քննարկելու, միջազգային լավագույն փորձին...

Փոխվարչապետը ներկա գտնվեց "Զվարթնոց" օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի բացման արարողությանը 00:00 / 17.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 16-ին ներկա գտնվեց "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի բացման արարողությանը: Համալիրի բացմանը փոխվարչապետ Ա. Գեւորգյանը հանդես եկավ ելույթով:

Արմավիրի մարզում փոխվարչապետը ծանոթացավ ոռոգման համակարգի ծրագրերի ընթացքին 00:00 / 16.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան" ծրագրով ոռոգման համակարգում իրականացված աշխատանքներին: Փոխվարչապետին ուղեկցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանը, պատասխանատու այլ անձինք: Փոխվարչապետը նախ եղավ Ապագա համայնքում, որտեղ ավարտին են մոտենում նախկինում չգործող խորքային հորի վերականգնման աշխատանքները: Այն արդեն պատրաստ...

Ա. Գեւորգյանն ընդունեց նորվեգական "Նորսկ էներջի" ընկերության պատվիրակությանը

Ա. Գեւորգյանն ընդունեց նորվեգական "Նորսկ էներջի" ընկերության պատվիրակությանը 00:00 / 15.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց նորվեգական "Նորսկ էներջի" ընկերության պատվիրակությանը: Քննարկվեցին Նորվեգիայի արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ "Նորսկ էներջի" ընկերության կողմից Հայաստանում իրականացվելիք փոքր հիդրոէներգետիկայի զարգացման ծրագրին առնչվող հարցեր: Եռամյա ծրագիրը ոլորտի զարգացումը դիտարկում է բնապահպանական կայունության եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել...