Նորություններ

Պաշտոնական

Ստրասբուրգում բացվեց Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակին նվիրված ցուցահանդես

Ստրասբուրգում բացվեց Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակին նվիրված ցուցահանդես 00:00 / 19.10.2011

Ստրասբուրգում այսօր բացվեց Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որը կրում է "Հարուստ ավանդույթներով դեպի նոր նվաճումներ" խորագիրը: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի շրջանակում: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու Կոնգրեսի նախագահ Կիթ Ուիթմորը (Keith Whitmore): Վերջինս շնորհավորեց հայ...

Ա. Գեւորգյանը հանդիպեց GRETA-ի գործադիր քարտուղարի հետ

Ա. Գեւորգյանը հանդիպեց GRETA-ի գործադիր քարտուղարի հետ 00:00 / 19.10.2011

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Ստրասբուրգում հանդիպեց Եվրոպայի խորհրդի` մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) գործադիր քարտուղար Պետիա Նեստերովայի հետ: Զրուցակիցները քննարկեցին թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկմանը, Հայաստանի ազգային զեկույցին վերաբերող հարցեր: Ի դեպ,...

ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ՏԻ ոլորտում իրականացվող բարեփոխումներին

ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ՏԻ ոլորտում իրականացվող բարեփոխումներին 00:00 / 19.10.2011

Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Կոնգրեսի նախագահ Կիթ Ուիթմորի (Keith Whitmore) ու գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի (Andreas Kiefer) այսօր Ստրասբուրգում կայացած հանդիպմանը: Կոնգրեսի ղեկավարները նախ շնորհավորեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւոր հոբելյանների` անկախության 20-րդ տարեդարձի եւ ԵԽ անդամակցության 10-ամյակի,...

Ա. Գեւորգյանն ու Թ. Յագլանդը քննարկեցին Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության հարցեր

Ա. Գեւորգյանն ու Թ. Յագլանդը քննարկեցին Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության հարցեր 00:00 / 19.10.2011

Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: ԵԽ գլխավոր քարտուղարը նախ շնորհավորեց Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի եւ Հայաստանի ԵԽ անդամակցության տասնամյակի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր: Դրական...

Վ. Տերտերյանը մասնակցեց ՄԱԶԾ փաստաթղթերի շնորհանդեսին 00:00 / 19.10.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա գտնվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի` "Անցումային շրջանից դեպի ներառական հասարակություններ" խորագրով մարդկային զարգացման տարածաշրջանային զեկույցի եւ Հայաստանում սոցիալական միասնության վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդեսին: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան հույս հատնեց, որ երկու փաստաթղթերն էլ կնպաստեն քննարկումների եւ նոր հետազոտությունների անցկացմանը: ՄԱԶԾ-ն...

Ա. Գեւորգյանը կմասնակցի ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին

Ա. Գեւորգյանը կմասնակցի ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին 00:00 / 18.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին: Հոկտեմբերի 19-ին Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գեւորգյանը հանդես կգա ելույթով, նախատեսվում են փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրախորհրդի եւ Կոնգրեսի ղեկավարության հետ: Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում կկազմակերպվի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակին...