Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը 00:00 / 25.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին 6 քաղաքների ղեկավարներ: Զրուցակիցները քննարկեցին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս գործընկեր երկրների հետ նման կապերի զարգացմանը, որոնք նպաստում են տարածաշրջանների միջեւ ուղիղ շփումների հաստատմանը,...

Տեղի ունեցավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի հերթական նիստը 00:00 / 25.10.2011

Այսօր տեղի ունեցավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Քննարկվեցին "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր հողամասերի վարձակալության հետ կապված հարցեր: Խորհուրդն արձանագրեց, որ ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր եւ շինություններով չծանրաբեռնված հողամասերի վարձակալության պայմանագրերի վերակնքման հարցը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի,...

Փոխվարչապետն այցելեց Աշոցքի տարածաշրջան 00:00 / 22.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջանում մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղեկցությամբ ծանոթացավ կատարված ճանապարհաշինական աշխատանքներին: Արդեն ավարտվել է Աշոցքի տարածաշրջանի Ձորի ենթաշրջանի վեց` Սալուտ, Բաշգյուղ, Սարիար, Կաքավասար, Սարապատ, Ձորաշեն համայքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող ճանապարհի վերանորոգումը: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ վերակառուցվել է 20 կմ երկարությամբ խճապատ գրունտային ճանապարհահատված, որի համար...

Ա. Գեւորգյանն ու Օ. Ֆիշերը քննարկեցին մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր 00:00 / 21.10.2011

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում 2011թ. մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ժողովրդագրական ծրագրերի տնօրեն Օլիվեր Ֆիշերին: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Զրուցակիցները քննարկեցին հանրապետությունում իրականացվող մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր: Օ. Ֆիշերը տեղեկացրեց, որ հետեւել է գործընթացին եւ տպավորված է ինչպես աշխատանքների...

Համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Տավուշի մարզի եւ ԻԻՀ Կենտրոնական նահանգի միջեւ

Համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Տավուշի մարզի եւ ԻԻՀ Կենտրոնական նահանգի միջեւ 00:00 / 20.10.2011

Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում Համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ Տավուշի մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական նահանգի միջեւ: Հուշագիրը ստորագրեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ ԻԻՀ Կենտրոնական նահանգի նահանգապետ Ալի Աքբար Շաաբանիֆարդը: Փոխըմբռնման հուշագրի համաձայն` Տավուշի մարզը եւ Կենտրոնական նահանգը կհամագործակցեն զբոսաշրջության, կրթության, մշակույթի, հնէաբանության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ...

Ա. Գեւորգյանը հանդիպեց ուկրաինացի գործընկերոջ հետ

Ա. Գեւորգյանը հանդիպեց ուկրաինացի գործընկերոջ հետ 00:00 / 19.10.2011

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Անատոլի Բլիզնյուկի հետ: Քննարկվեցին ինչպես Հայաստան-ԵԽ, այնպես էլ երկկողմ մակարդակով համագործակցության հարցեր: Դրական համարելով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը` զրուցակիցները միաժամանակ արձանագրեցին, որ առկա է գործակցության մեծ ներուժ եւ...