Նորություններ

Պաշտոնական

Հայաստանի մարզերը եւ Արցախի վարչական շրջանները կխորացնեն փոխգործակցությունը

Հայաստանի մարզերը եւ Արցախի վարչական շրջանները կխորացնեն փոխգործակցությունը 00:00 / 28.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր ԼՂՀ կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվեցին Հայաստանի մարզերի եւ Արցախի վարչական շրջանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր: ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը ու ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը բարձր գնահատեցին վերջին տարիներին ձեւավորված համագործակցությունը` միաժամանակ ընդգծելով այն առավել սերտացնելու...

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԼՂՀ

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԼՂՀ 00:00 / 27.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստանի մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին 00:00 / 27.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին եւ կառույցի հրավերով Հայաստանում գտնվող Երեխայի իրավունքների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ, պրոֆեսոր Յաապ Դոյքին: Փոխվարչապետը նախ շնորհավորեց տկն Ահրենսին` Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ վերջին շրջանում UNICEF -ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ...

Ա. Գեւորգյանն ընդունեց Օզասկոյի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը 00:00 / 26.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Օզասկոյի քաղաքապետ Էմիդիո դե Սոուզայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետը նշեց երկու երկրների միջեւ ավանդաբար ջերմ եւ բարեկամական հարաբերությունները` նկատելով, որ Հայաստանում դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ է ստեղծել: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին, ով աջակցում է երկու երկրների միջեւ...

Ա. Գեւորգյանը մասնակցեց ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 5-րդ համաժողովի բացմանը 00:00 / 25.10.2011

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով ազգային համակարգող Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների` "Նոր իրողություններին ընդառաջ" խորագրով 5-րդ համաժողովի բացմանը, որն անցկացվում է Երեւանում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Ա. Գեւորգյանն օրինաչափ համարեց, որ թարգմանիչների եւ հրատարակիչների համաժողովն անցկացվում է հենց Հայաստանում, որտեղ հնագույն թարգմանչական ավանդույթներ են ձեւավորված: Նա խորհրդանշական համարեց, որ հոբելյանական...