Նորություններ

Պաշտոնական

Վ. Տերտերյանը կմասնակցի ԵԽ տեղական եւ տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների խորհրդաժողովի աշխատանքներին

Վ. Տերտերյանը կմասնակցի ԵԽ տեղական եւ տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների խորհրդաժողովի աշխատանքներին 00:00 / 03.11.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 3- 4-ը կմասնակցի Կիեւում անցկացվող ԵԽ տեղական եւ տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների խորհրդաժողովի 17-րդ նստաշրջանին: Խորհրդաժողովի հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրների ու զարգացման հեռանկարների քննարկումն է: Նախատեսվում է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի եւ քաղաքապետարանների վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության եւ դրա...

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը` մարզպետների մասնակցությամբ 00:00 / 02.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին համայնքային բյուջեների կատարողականի արդյունքները` նոյեմբերի 1-ի դրությամբ: Տեղեկացվեց, որ ընդամենը եկամուտների մասով ընթացիկ տարվա 10 ամսվա կատարողականը կազմել է 82,7, սեփական եկամուտների կատարողականը` 82,2 տոկոս, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2,4 տոկոս: Ա. Գեւորգյանը մարզպետներին կոչ արեց համայնքների հետ ամենօրյա աշխատանքներ...

Սահմանային անցակետերի արդիականացման խնդիրներին վերաբերող որոշման նախագիծը կներկայացվի կառավարություն 00:00 / 02.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեց «Տավուշի մարզի Բագրատաշենի, Շիրակի մարզի Բավրայի եւ Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքների քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի կատեգորիան փոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ԿԱ պետական...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպանին 00:00 / 01.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, երկու երկրների միջեւ համագործակցութունը զարգացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` Հայաստանում դիվանագիտական...

Երեւանում այսօր մեկնարկեց "Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ" թեմայով գիտաժողովը

Երեւանում այսօր մեկնարկեց "Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ" թեմայով գիտաժողովը 00:00 / 01.11.2011

Երեւանում այսօր մեկնարկեց "Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ" թեմայով գիտաժողովը, որն անցկացվում է տեղական ինքնակառավարման ձեւավորման 15-ամյակի միջոցառումների շրջանակում: Լիագումար նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն իր ելույթում անդրադարձավ ՏԻ համակարգի հիմնախնդիրներին, արձանագրված ձեռքբերումներին եւ զարգացման հեռանկարներին: Նա նշեց, որ...

Ա. Գեւորգյանն  ընդունեց ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ա. Գեւորգյանն ընդունեց ԱՄՆ նորանշանակ դեսպանին 00:00 / 31.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չ. Ջեթինդերը, "Հազարամյակի մարտահրավեր" կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա. Ռասինը, ինչպես նաեւ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանը եւ "ՀՄՀ - Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա.Հովսեփյանը: Փոխվարչապետը...