Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի վերականգնման աշխատանքներին 00:00 / 01.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի շինաշխատանքների ընթացքին: Ջրամբարը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարեվերջին: Հիմնական աշխատանքները կատարված են, եւ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում վերականգնումն ավարտին կհասցվի առաջիկայում: Փոխվարչապետը պատասխանատուների հետ քննարկեց շինարարության ավարտի հետ կապված հարցեր, Ա....

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 00:00 / 27.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց առաջիկա օրերի ընթացքում ամփոփել եւ ՏԿ նախարարություն ներկայացնել առաջարկությունները` երկրորդ ծրագրում ընդգրկելու համար: Նա նաեւ հորդորեց ուշադրության կենտրոնում պահել առաջին ծրագրի ընթացքը, հետեւել շինարարական աշխատանքների որակին եւ...

Սլովակիայի "Դուհա" ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերով

Սլովակիայի "Դուհա" ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերով 00:00 / 27.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Սլովակիայի "Դուհա" ("Duha") ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Միրոսլավ Ռեմետայի գլխավորությամբ: Ընկերությունը ոչ միայն Սլովակիայում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում գործունեություն է ծավալում հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Հյուրերը տեղեկացրեցին, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող մի շարք` "Հյուսիս-հարավ" ճանապարհային միջանցքի, "Իրան-...

Քննարկվեցին "ՀՄՀ - Հայաստան"-ի ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր 00:00 / 26.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց "Հազարամյակի մարտահրավեր" կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Քննարկվեցին "ՀՄՀ -Հայաստան"-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր:...

ՀՀ մարզպետարանների կայքերն արդիականացվեցին 00:00 / 26.09.2011

Այսօր Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում, տեղի ունեցավ ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ստեղծվել են բավականին մեծ հնարավորություններով տեղեկատվական ռեսուրսներ: "Օգտագործելով ժամանակակից տեխնիկական լուծումները` հնարավոր է դարձել տվյալ մարզի եւ համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Մենք հուսով ենք, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն...

Ամփոփվեցին Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի եւ մրցույթ-փառատոնի արդյունքները

Ամփոփվեցին Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի եւ մրցույթ-փառատոնի արդյունքները 00:00 / 24.09.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցած Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի (մարզային "ArtExpo") եւ մրցույթ-փառատոնի արդյունքները : Միջոցառումն...