Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ գյուղական զարգացման ծրագրերի աշխատանքային խմբի պատվիրակությանը 00:00 / 07.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) գյուղական զարգացման ծրագրերի աշխատանքային խմբի պատվիրակությանը` Դոինա Պետրեսկուի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին "Համայնքների գյուղացիական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության" ծրագրի ընթացքը, դրա ընդլայնման հնարավորությունները: Ծրագրի արդյունավետ իրականացման առումով երկուստեք կարեւորվեց շահառու համայնքներում ծրագրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման...

Քուվեյթի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է հանրապետության մարզեր 00:00 / 06.10.2011

Հայաստանում գտնվող Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր, ծանոթացել զբոսաշրջային, արտադրական ներուժին ու հնարավորություններին: Տավուշում այցելել են Դիլիջանի հանքային ջրերի գործարան, ծանոթացել արտադրական հզորություններին ու կարողություններին, հանդիպել մարզի ղեկավարության հետ: Տեղում քննարկվել են արտադրանքի արտահանման հնարավորությունների հետ կապված հարցեր: Պատվիրակությունն այցելել է պատմամշակության...

Երեւանում կայացավ Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Երեւանում կայացավ Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը 00:00 / 05.10.2011

Երեւանում այսօր կայացավ Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի համանախագահությամբ: Նիստում քննարկվեցին տնտեսական, առեւտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները, կարեւորվեց առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը:...

ՋՕԸ-երին հանձնվեց էքսկավատոր-ամբարձիչների երկրորդ խմբաքանակը 00:00 / 04.10.2011

"Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան"-ի "Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացում" ենթածրագրի շրջանակում այսօր Ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) հանձնվեց 12 էքսկավատոր-ամբարձիչներ, ՋՕԸ-երից 4-ն ստացան նաեւ շարժական պոմպեր: Առաջիկա օրերին "ՀՄՀ-Հայաստան"-ը կներկրի եւս 7 ամբարձիչ-էքսկավատոր: Տեխնիկայի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական...

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կկայանա Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը 00:00 / 03.10.2011

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կկայանա Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցելու համար այսօր Հայաստան է ժամանել Քուվեյթի պատվիրակությունը` հանձնաժողովի քուվեյթական կողմի համանախագահ, Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորությամբ: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման...

Հոկտեմբերի 12-ին հանրապետությունում կմեկնարկի մարդահամարը 00:00 / 03.10.2011

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Քննարկվեց հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ա.Գեւորգյանը հորդորեց բոլոր պատասխանատու կառույցներին աջակցել...