Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանն ընդունեց Օզասկոյի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը 00:00 / 26.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Օզասկոյի քաղաքապետ Էմիդիո դե Սոուզայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետը նշեց երկու երկրների միջեւ ավանդաբար ջերմ եւ բարեկամական հարաբերությունները` նկատելով, որ Հայաստանում դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ է ստեղծել: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին, ով աջակցում է երկու երկրների միջեւ...

Ա. Գեւորգյանը մասնակցեց ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 5-րդ համաժողովի բացմանը 00:00 / 25.10.2011

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով ազգային համակարգող Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների` "Նոր իրողություններին ընդառաջ" խորագրով 5-րդ համաժողովի բացմանը, որն անցկացվում է Երեւանում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Ա. Գեւորգյանն օրինաչափ համարեց, որ թարգմանիչների եւ հրատարակիչների համաժողովն անցկացվում է հենց Հայաստանում, որտեղ հնագույն թարգմանչական ավանդույթներ են ձեւավորված: Նա խորհրդանշական համարեց, որ հոբելյանական...

Փոխվարչապետն ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը 00:00 / 25.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին 6 քաղաքների ղեկավարներ: Զրուցակիցները քննարկեցին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս գործընկեր երկրների հետ նման կապերի զարգացմանը, որոնք նպաստում են տարածաշրջանների միջեւ ուղիղ շփումների հաստատմանը,...

Տեղի ունեցավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի հերթական նիստը 00:00 / 25.10.2011

Այսօր տեղի ունեցավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Քննարկվեցին "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր հողամասերի վարձակալության հետ կապված հարցեր: Խորհուրդն արձանագրեց, որ ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր եւ շինություններով չծանրաբեռնված հողամասերի վարձակալության պայմանագրերի վերակնքման հարցը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի,...

Փոխվարչապետն այցելեց Աշոցքի տարածաշրջան 00:00 / 22.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջանում մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղեկցությամբ ծանոթացավ կատարված ճանապարհաշինական աշխատանքներին: Արդեն ավարտվել է Աշոցքի տարածաշրջանի Ձորի ենթաշրջանի վեց` Սալուտ, Բաշգյուղ, Սարիար, Կաքավասար, Սարապատ, Ձորաշեն համայքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող ճանապարհի վերանորոգումը: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ վերակառուցվել է 20 կմ երկարությամբ խճապատ գրունտային ճանապարհահատված, որի համար...

Ա. Գեւորգյանն ու Օ. Ֆիշերը քննարկեցին մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր 00:00 / 21.10.2011

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում 2011թ. մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ժողովրդագրական ծրագրերի տնօրեն Օլիվեր Ֆիշերին: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Զրուցակիցները քննարկեցին հանրապետությունում իրականացվող մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր: Օ. Ֆիշերը տեղեկացրեց, որ հետեւել է գործընթացին եւ տպավորված է ինչպես աշխատանքների...