Նորություններ

Պաշտոնական

Քաղպաշտպանությունը` գերակա խնդիր 14:54 / 06.02.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն էր հրավիրել` նվիրված քաղաքացիական պաշտպանության խնդիրներին։ Քննարկված հիմնական հարցերը վերաբերում էին քաղաքացիական պաշտպանության պլանների վերանայմանը և դրանց  իրականացմանն ուղղված ծրագրերի մշակմանը։ Այսուհետ քաղպաշտպանության ստորաբաժանումները պետք է ավելի սերտորեն համագործակցեն ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ` օգտվելով այնտեղ առկա բոլոր տեղեկատվական բազաներից։ Անհրաժեշտ է նաև քաղաքացիական պաշտպանության հարցերին ավելի լուրջ...

Մեծ համագործակցության նոր հեռանկարներ 14:47 / 06.02.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իզաբել Գինելին։ Հանդիպման նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքներն ու նախանշել այս տարվա ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը: Քննարկվեցին ինստիտուցիոնալ համագործակցության, քաղպաշտպանության, հայ-ֆրանսիական համատեղ ուսումնավարժություն...

ԱԻՆ 2012 թ. հաշվետվությունը 12:47 / 06.02.2013

գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը։ 2012 թ. ԱԻ նախարարության գերակա խնդիրներն էին. - մթնոլորտայի երևույթների կառավարման և ռադիոլոկացիոն դիտարկումների իրականացման նպատակով մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծրագրի մշակում և հաստատում. -...

Օգնության են հասել փորձառու և կամավոր փրկարարները 12:23 / 06.02.2013

«Մարալիկի ՃՇՇ» ՓԲԸ-ի տեխնիկան ճանապարհին նույնպես արգելափակվել էր: Ամասիա գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատից ամենագնաց ավտոմեքենայով դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ուշ գիշերը հրշեջ-փրկարարները ձյան մեջ արգելափակված մեքենաների 19 ուղևորի տեղափոխել էին Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատ: Սա ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված հերթական ահազանգերից մեկն է` ընդամենը մի քանի բառով ներկայացված ամենօրյա ամփոփագրի մեջ։ Ահա, թե ինչ է այդ մասին գրված...

Բարելավվում է ԱԻՆ տեխնիկական զինվածությունը 12:07 / 06.02.2013

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների և դրանց արձագանքման միջոցառումների մասին։ Փրկարար ծառայությունում արդեն մշակված են այս տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների պլանները (անձնակազմի պատրաստվածության բարձրացման, ուսումնավարժությունների և այլն)։ Աշխատանքներ են տարվում նոր ու առավել հզոր ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ, որոնք կարող են բարդ եղանակային պայմաններում...

Շնորհակալություն փրկարարներին 11:15 / 06.02.2013

ՀՀ ԱԻ նախարարության «911» արագ արձագանքման ծառայությունը կարճ ժամանակում նվաճել է մեր համաքաղաքացիների վստահությունը, ինչի մասին վկայում է այնտեղ ստացվող զանգերի օր օրի աճող թիվը։ Այս ծառայությունը մշտապես գտնվում է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուշադրության կենտրոնում, զարգանում, ավելացնում հնարավորություններն ու տեխնիկական զինվածությունը։ Անցյալ տարվա ընթացքում ՀՀ բջջային երեք օպերատորներից ստացված տվյալների համաձայն` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնի «911» արագ արձագանքման ծառայությունը...