Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանն ընդունեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի պատվիրակությանը 00:00 / 21.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի պատվիրակությանը` տնօրեն Դեյվիդ Լիլիի գլխավորությամբ: Քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեցին Հայաստանում իրենց գործունեության, ինչպես նաեւ հետագա անելիքների մասին: Խաղաղության կորպուսի կամավորները Հայաստանի համայնքներում գործունեություն են ծավալում երեք` անգլերենի դասավանդման, համայնքի եւ բիզնեսի զարգացման,...

Խորհրդակցություն` Արարատի մարզպետարանում 00:00 / 18.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային այցելությունները եւ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով խորհրդակցությունների անցկացումը: Ա. Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզի Վերին Արտաշատ եւ Նորաշեն համայնքներ, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով վերանորոգվել են դպրոցները, Վերին Արտաշատում` նաեւ մանկապարտեզը: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ...

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու հնարավորությունները

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու հնարավորությունները 00:00 / 18.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի ներկայացուցիչ Մայքլ Ստայներին եւ ԵՄ "Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը" ԹՎԻՆԻՆԳ ծրագրի մշտական խորհրդատու, Դանիայի վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Թոմաս Բիին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ազգային վիճա¬կագրա¬կան ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Քննարկվեցին Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ) անցկացնելու...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը 00:00 / 16.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին եւ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Կողմերը գոհունակություն հայտնեցին ՀԲ -ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի ընթացքի առնչությամբ, արձանագրվեց, որ դրանք...

Ա. Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում 00:00 / 16.11.2011

Մարզերում ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով հերթական խորհրդակցությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցեր: Զեկուցվեց, որ ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում ավարտվել են, դրանում ընդգրկված 23 ծրագրերից միայն 5-ի մասով են շարունակվում շինաշխատանքները, որոնք էլ կավարտվեն մինչեւ...

ՀՀ փոխվարչապետը խորհրդակցություններ է անցկացնում մարզպետարաններում` ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով 00:00 / 15.11.2011

Մարզերում ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը խորհրդակցություններ է անցկացնում մարզպետարաններում: Փոխվարչապետն այսօր Գեղարքունիքի մարզում էր: Մինչ մարզպետարանում խորհրդակցությունն սկսելը, Ա. Գեւորգյանն այցելեց Գանձակ, Կարմիր գյուղ եւ Սարուխան համայնքներ, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվում է մշակույթի տների հիմնանորոգում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Ծրագրի առաջին մասով նախատեսված` նշված...