Նորություններ

Պաշտոնական

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կկայանա Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը 00:00 / 03.10.2011

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կկայանա Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցելու համար այսօր Հայաստան է ժամանել Քուվեյթի պատվիրակությունը` հանձնաժողովի քուվեյթական կողմի համանախագահ, Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորությամբ: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման...

Հոկտեմբերի 12-ին հանրապետությունում կմեկնարկի մարդահամարը 00:00 / 03.10.2011

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Քննարկվեց հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ա.Գեւորգյանը հորդորեց բոլոր պատասխանատու կառույցներին աջակցել...

Փոխվարչապետը ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի վերականգնման աշխատանքներին 00:00 / 01.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի շինաշխատանքների ընթացքին: Ջրամբարը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարեվերջին: Հիմնական աշխատանքները կատարված են, եւ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում վերականգնումն ավարտին կհասցվի առաջիկայում: Փոխվարչապետը պատասխանատուների հետ քննարկեց շինարարության ավարտի հետ կապված հարցեր, Ա....

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 00:00 / 27.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց առաջիկա օրերի ընթացքում ամփոփել եւ ՏԿ նախարարություն ներկայացնել առաջարկությունները` երկրորդ ծրագրում ընդգրկելու համար: Նա նաեւ հորդորեց ուշադրության կենտրոնում պահել առաջին ծրագրի ընթացքը, հետեւել շինարարական աշխատանքների որակին եւ...

Սլովակիայի "Դուհա" ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերով

Սլովակիայի "Դուհա" ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերով 00:00 / 27.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Սլովակիայի "Դուհա" ("Duha") ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Միրոսլավ Ռեմետայի գլխավորությամբ: Ընկերությունը ոչ միայն Սլովակիայում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում գործունեություն է ծավալում հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Հյուրերը տեղեկացրեցին, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող մի շարք` "Հյուսիս-հարավ" ճանապարհային միջանցքի, "Իրան-...

Քննարկվեցին "ՀՄՀ - Հայաստան"-ի ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր 00:00 / 26.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց "Հազարամյակի մարտահրավեր" կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Քննարկվեցին "ՀՄՀ -Հայաստան"-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր:...