Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում 00:00 / 03.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց`մարզի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Փոխվարչապետին նախ զեկուցվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքի մասին: Նշվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 720 մլն դրամի շրջանակում իրականացվել է 13 ծրագիր, որոնք արդեն ողջ ծավալով ավարտվել...

Ա. Գեւորգյանն այցելեց Մեղրիի տարածաշրջան 00:00 / 02.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզից մեկնեց Սյունիք` այցն սկսելով Մեղրիի տարածաշրջանից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի 86 կմ հատվածում կատարվող աշխատանքներին: Ճանապարհի անվտանգության ապահովման նպատակով այստեղ իրականացվում են Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքներ, նախատեսվում է վերականգնել 400 մ հատված, որի համար պետբյուջեից հատկացվել է 98 մլն դրամ: Փոխվարչապետին...

Փոխվարչապետն այցելեց Վայոց ձորի մարզ

Փոխվարչապետն այցելեց Վայոց ձորի մարզ 00:00 / 02.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային այցելությունները` առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին ծանոթանալու եւ հրատապ այլ խնդիրների քննարկման նպատակով: Ա. Գեւորգյանն այսօր մեկնեց Վայոց ձոր` այցն սկսելով Շատին համայնքից, որտեղ մարզպետ Սերգեյ Բագրատյանի ուղեկցությամբ ծանոթացավ փլուզված ճանապարհի վերականգնման աշխատանքներին: Ճանապարհը սողանքի հետեւանքով փլուզվել էր ամռան սկզբին, այն վերականգվել է պետբյուջեից հատկացված 118 մլն դրամով:...

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին 00:00 / 01.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ "Ռոսսոտրուդնիչեստվո" դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին: Փոխվարչապետն անդրադարձավ օրերս ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերին եւ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նշվեց, որ առաջիկայում երկկողմ աշխատանքներ...

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին փոխվարչապետը ծանոթացավ Լոռիում 00:00 / 30.11.2011

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին ծանոթանալու եւ հրատապ այլ խնդիրների քննարկման նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Լոռու մարզ: Մարզպետ Ա. Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Արեւաշող համայնքում, որտեղ մասնակցեց նոր մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով հատկացված 34 մլն դրամով, 22,7 մլն դրամ էլ ներդրվել է համայնքի կողմից: Փոխվարչապետը...

ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը 00:00 / 30.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց համատեղ արդյունավետ համագործակցության առնչությամբ: Քննարկվեցին ՀԲ աջակցությամբ հանրապետության մարզերում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առաջիկա ծրագրերի իրագործմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց դրանց նշանակությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նկատելով, որ այդ ծրագրերը...