Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Ուկրաինայի մշակույթի նախարարին

Փոխվարչապետն ընդունեց Ուկրաինայի մշակույթի նախարարին 00:00 / 22.03.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակին, ով ժամանել է Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի մեկնարկի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Փոխվարչապետը ողջունեց Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում` բարձր գնահատելով վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջեւ մշակութային կապերի աշխուժացումը: Նա կարեւորեց մշակույթի օրերի շրջանակում...

ՀՀ փոխվարչապետը մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստին 00:00 / 20.03.2012

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստի աշխատանքներին: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: Մասնավորապես քննարկվեցին ԱՊՀ մասնակից երկրների ֆինանսական ծառայությունների շուկայի ազատականացման հայեցակարգի, արդյունաբերության ոլորտում համագործակցության եւ ԱՊՀ...

Ա. Գեւորգյանը եւ Վ. Բասարգինը քննարկեցին միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հարցեր 00:00 / 20.03.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների միջեւ հարաբերությունների զարգացման եւ նախարարությունների միջեւ համագործակցության հարցեր: Կողմերն անդրադարձան մարտի 13-ին Գյումրիում կայացած Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի` միջտարածաշրջանային համագործակցության հարցերով...

Ի պատասխան "Ժողովուրդ" օրաթերթի հարցերի 00:00 / 20.03.2012

Ի պատասխան "Ժողովուրդ" օրաթերթի հետեւյալ հարցերի. "1."Ժողովուրդ"-ի տեղեկություններով որոշվել էր, որ բոլոր նախարարները պետք է ՀՀԿ-ական դառնան, ի՞նչը պատճառ դարձավ, որ Դուք հրաժարվեցիք անդամագրվելուց: 2. Մեր տեղեկություններով Ձեզ առաջարկել են ՀՀԿ-ին անդամագրվել, սակայն Դուք հրաժարվել եք, ինչո՞ւ" ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է. "Ձեր կողմից նշված հարցը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ չի քննարկվել:...

Ամփոփվեցին միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքները 00:00 / 14.03.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման փոխնախարար Մաքսիմ Տրավնիկովին: Զրուցակիցներն ամփոփեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի` միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքները: Նշենք, որ հայկական կողմի համանախագահ, ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանի եւ ռուսական կողմի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 00:00 / 12.03.2012

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2012