Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանը հանդիպումներ ունեցավ քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ 00:00 / 17.01.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունվարի 16-ին եւ 17-ին աշխատանքային հանդիպումներ ունեցավ հանրապետության քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Քննարկվեցին 2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ համագործակցությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր: Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց համայնքների ղեկավարների...

Քննարկվեց ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը 00:00 / 17.01.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները: ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկություններ ներկայացրեց Կապսի, Եղվարդի, Վեդու եւ Մաստարայի ջրամբարների կառուցման նպատակով իրականացվող քայլերի եւ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքի մասին: Զեկուցվեց, որ նշված ջրամբարների կառուցման...

Փոխվարչապետի մոտ տեղի ունեցավ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցութուն 00:00 / 17.01.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես նշվեց այն կառույցների եւ կազմակերպությունների հետ սերտ աշխատանքը, որոնք այդ...

Ներկայացվեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի 2012թ. կատարված աշխատանքները եւ 2013թ. ծրագրերը 00:00 / 15.01.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2012թ. կատարված աշխատանքները եւ 2013թ. ծրագրերն ու անելիքները: Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին եւս շարունակվել են համակարգում կառուցվածքային փոփոխությունների, ջրամատակարարման տեւողության ավելացման ու ջրի որակի բարելավման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման,...

Փոխվարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց 00:00 / 15.01.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաեւ հանրապետության խոշոր քաղաքների` Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետերը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2013թ. պալատի գործունեության սկզբունքները: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի առաջին անգամ պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ օպերատիվ վերահսկողություն է իրականացվելու: Ուշադրության կենտրոնում...

Ամփոփվեցին ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության 2012թ. գործունեության արդյունքները եւ ներկայացվեցին 2013 թ. անելիքները 00:00 / 14.01.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2012թ-ին կատարված աշխատանքները եւ 2013 թ-ի ծրագրերը: Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին աշխատանքները հիմնականում ուղղված են եղել "ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով" 2012թ. նախատեսված...